Կրասնոդարի երկրամասում Սու-25-ն ընկել է ծովը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում Յեյսկի լողափի մոտ Սու-25 գրոհային ինքնաթիռ է կործանվել. Այս մասին հայտնել է Mash Telegram ալիքը և տեսանյութ հրապարակել, որտեղ ցուցադրվում է կործանիչի ընկնելու պահը։
Ըստ Mash-ի՝ օդաչուն ողջ է մնացել։ Փրկարարները նրան ջրից դուրս են բերել ափ և այս պահին ցուցաբերում են առաջին բուժօգնություն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նա ծանր վիճակում է։
Baza Telegram ալիքի նախնական տեղեկություններով՝ Սու-25-ը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում և կործանվել է օդանավակայանի մոտ։ Օդաչուին հաջողվել է կատապուլտվել: