Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 18 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իսպանիա՝ Աշխատանքի օր, ԱՄՆ՝ Հոդ-դոգի օր, Ուրուգվայ՝ Սահմանադրության օր, Ֆրանսիա՝ Սուրբ Առնուլֆի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի ծառայության տնտեսական աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1316– Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը:

1820-ծնվել է բանաստեղծ, բանասեր, փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը:

1897 – ծնվել է լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Եղիա Չուբարը:

1918- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ադրբեջանցիները գրոհել են Նախիջևանի վրա, Անդրանիկը չկարողանալով դիմանալ ճնշմանը նահանջել է դեպի Զանգեզուր։

1921– Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին:

1938– վախճանվել է նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ Վահան Թոթովենցը:

1938– ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

1959 –Երևանում Կլիմենտ Վորոշիլովը ՀԽՍՀ-ին է հանձնել Լենինի շքանշան:

1988- ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդը հատուկ նիստում որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չփոխել: Երևան են մտցվել լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ: «Ղարաբաղ» կոմիտեն հայտարարել է համազգային կազմակերպության ստեղծելու անհարաժեշտության մասին, որը հետագայում անվանվել է ՀՀՇ:

1992- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ զենիթային  ЗУ-23-2 համակարգով խփվել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկը, որը փորձել է ոչնչացնել հայկական Д-30 հաուցիցային դիվիզիոնը: Խփված օդանավի օդաչուն Աֆղանստանում կռված ռուս գնապետ է եղել:

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հորդանանի հետ։

2012-Ոստիկանությունը երևանաբնակ, 54-ամյա Սերոբ Բոզոյանին  մեղավոր է ճանաչել  մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ  կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունների գործում:

2013-Երևանում 50 դրամով բարձրացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձը:

2016-ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում երեկոյան ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի է ունեցել  բախում:

2019-Իջևանում, փայտի գների հետ սկսված ցույցերի հետ կապված, գիշերը սկսվել է ոստիկանական գործողություն, մոտ երկու տասնյակ մարդ բերման է ենթարկվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

390 մ.թ.ա. – կելտերի առաջնորդ Բրեննը ջախջախել է հռոմեացիներին Ալին գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:

64 – Հին Հռոմում սկսվել է պատմությանը հայտնի Հռոմի մեծ հրդեհը:

1325 –Տեսկակո կղզու կենտրոնում ստեղծվել է ացտեկների կայսրության մայրաքաղաք  Տենոչտիտլանը:

1610-վախճանվել է իտալացի նկարիչ, եվրոպական ռեալիստական նկարչության հիմնադիր Միքելանջելո Կարավաջոն:

1708-սպանվել է գյուղացիական ապստամբության առաջնորդ, Դոնի կազակների ատաման Կոնդրատի Բուլավինը:

1770 –Լարգա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Ռումյանցևի ղեկավարած ռուսական բանակը հաղթել է թուրքերին:

1830 –Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում հավաքված ազգային կոնգրեսը ընդունել է սահմանադրությունը, որով երկիրը դարձել է հանրապետություն:

1872 –Մեծ Բրիտանիայում առաջին անգամ իրականացվել է փակ գաղտնի քվեարկություն:

1883 –ծնվել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Լև Կամենևը:

1898  – Պիեռ և Մարիա Կյուրիները Ֆրանսիական ակադեմիայում զեկույց են ներկայացրել այն մասին, որ ուրանից բացի գոյություն ունեն նաև այլ ռադիոակտիվ տարրեր:

1918– ծնվել է ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Նելսոն Մանդելան:

1918-լույս է տեսել «Մոսկովյան պրավդա» թերթի առաջին համարը:

1921-ֆրանսիայում բժիշկներ Ալբեր Կալմետը և Կամիլ Գերենն առաջին անգամ երեխային պատվաստել են տուբերկուլյոզի դեմ (ԲՑԺ պատվաստում):

-ԽՍՀՄ կառավարությունը կոչ է արել օգնել Պովոլժյեի սովյալներին:

1925-տեղի է ունեցել Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» գրքի առաջին տպագրությունը:

1932-Թուրքիան դարձել է ազգերի լիգայի 56-րդ անդամը:

1936-սկսվել է Ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի առաջին առաջնությունը:

 1942-Լադոգա լճի հատակով խողովակաշար է անց կացվել, որով վառելիք է մատակարարվել շրջափակված Լենինգրադին:

1947-Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ 6-րդը ստորագրել է հրաման, ըստ որի Բրիտանական Հնդկաստանն անկախություն է ստացել:

1962 –Պերուում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:

1968-Ռոբերտ Նոյսը և Գորդոն Մուրը ստեղծել են «Intel» ընկերությունը:

1986 –ԱՄՆ-ում էկրան է բարձրացել «Ուրիշները» ֆիլմը:

1994- «Հզբոլլահը» փայթեցրել է Բուենես –Այրեսի հրեական կենտրոնը, որի արդյունքում զոհվել են 86 մարդ:

1999– Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից հայտնաբերվել է Ուրանի միանգամից 3 անկանոն արբանյակ՝ Ստեֆանոն, Պրոսպերոն և Սետեբոսը:

2000-Լոնդոնում բացվել է Ջոն Լենոնի հուշարձանը:

2011- տիեզերք է ուղարկվել «Ռադիոաստրոն» տիեզերական աստղադիտարանը:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված