Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով 10:31-ին Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 63 կմ խորության վրա։
Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Թուրքմենստանի հետ սահմանին։