Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել լավագույն ուսանողներին կրթական մրցանակների շնորհման կարգի նախագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողներին ըստ ոլորտների տրամադրվող կրթական մրցանակների շնորհման կարգի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Գործող կարգի կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք դժվարություններ են առաջացնում մրցույթի անցկացման ընթացքում: Հաշվի առնելով ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունները՝ առավել նպատակահարմար է համարվել նախորդ որոշումն ուժը կորցրած ճանաչել եւ հաստատել նորը:

Նախագծի նպատակն է բացահայտել եւ խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն եւ իրենց առավել ակտիվ են դրսեւորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Առաջնային է համարվում նաեւ նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել նրանց մասնակցությունը եւ ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջեւ:

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում է մրցույթի անցկացման գործընթացը. նախկինում հանձնաժողովի որոշմամբ կարգավորվող հարցերը ըստ նոր նախագծի կարգավորվում են Կառավարության որոշմամբ՝ բացառելով երկակի չափանիշների կիրառումը:

Կրթական մրցանակին կարող են հավակնել ՀՀ բուհերի առկա ուսուցմամբ սովորող, առաջին կուրսն ավարտած (մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների դեպքում առաջին կիսամյակն ավարտած), ուսումնառության արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 տոկոսը հաղթահարած այն ուսանողները, որոնք ուսումնական տարվան նախորդող երեք տարվա ընթացքում մասնակցել են՝

ներկայացված ոլորտների հանրապետական կամ միջազգային գիտաժողովների, սեմինարների, ֆորումների եւ ունեցել զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ, հանրապետական կամ միջազգային առարկայական կամ ուսանողական օլիմպիադաների եւ դարձել մրցանակակիրներ, հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայոց պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եւ դարձել մրցանակակիրներ, արվեստի գծով կազմակերպվող հանրապետական կամ միջազգային միջոցառումների եւ ունեն մրցանակներ, հանրապետական մարզական մրցաշարերին կամ տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին եւ զբաղեցրել են մրցանակային տեղեր, ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, կամավորական աշխատանքների, սոցիալական եւ համայնքային զարգացման ծրագրերին:

Նախագծով սահմանված է մրցույթին չեն մասնակցում ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման եւ հանձնման կարգը սահմանելու մասին» N 675-Ն որոշման դրույթների համաձայն տվյալ ուսումնական տարում անվանական կրթաթոշակ ստացած ուսանողները:

Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերից:

Մրցանակների անվանակարգերը սահմանվում են ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների եւ որակավորումների» ցանկին համապատասխան:

Բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով եւ մագիստրոսի կրթական աստիճանով սովորողների մրցույթներն անցկացվում են առանձին՝ ըստ անվանակարգերի:

Յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված պարգեւատրման չափը՝ մինչեւ տվյալ տարվա փետրվարի 15-ը հաստատում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը՝ հիմք ընդունելով պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումները: Մրցույթի արդյունքներն հաստատվում են մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը:

Բուհերը սույն նախատեսված գնահատման չափանիշներին համապատասխան, ամփոփում են ներբուհական մրցույթի արդյունքները եւ մինչեւ տվյալ տարվա մարտի 1-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են ներկայացնում յուրաքանչյուր ոլորտում հաղթող ճանաչված 1 մասնակցի թեկնածություն: Յուրաքանչյուր ուսանող տվյալ ուսումնական տարում մասնակցում է միայն 1 անվանակարգի մրցույթի:

Մրցույթն իրականացնում է մրցութային հանձնաժողովը, որի անհատական կազմը հաստատում է ԿԳՄՍ նախարարը:

Հանձնաժողովի 7 անդամից 3-ը նախարարության, 3-ը բուհերի եւ 1-ը ուսանողության ներկայացուցիչներ են:

 Քաղաքացիները եւ շահագրգիռ կառույցները ներկայացված նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները կարող են ներկայացնել մինչեւ հուլիսի 27-ը:

Հայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ»
Ամենադիտված