Իսրայելը ճանաչել է Արեւմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը ճանաչել է Արեւմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանությունը, հաղորդում է The Jerusalem Post-ը։
Այդ մասին գրավոր որոշումն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փոխանցել է Մուհամեդ 6-րդ թագավորին, եւ այժմ Իսրայելը կարող է հյուպատոսություն բացել Արեւմտյան Սահարայի մայրաքաղաք Դահլայում: Նախքան նամակը թագավորին հանձնելը, Նեթանյահուն Շարոն Իտաչին նշանակել է Մարոկկոյում Իսրայելի ռազմական կցորդի պաշտոնում։
ԱՄՆ-ն ճանաչել է Մարոկկոյի ինքնիշխանությունն այդ վիճելի տարածքի նկատմամբ 2020 թվականին։