Ի՞նչ անակնկալ մատուցեցին կին վարորդներին Երևանի ճանապարհային ոստիկանները, իսկ կին վարորդներն էլ ասում էին. «Երանի ամեն օր Մարտի 8 լինի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com -ը գրում է.
Այսօր՝ մարտի 8-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի նախաձեռնությամբ, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, շարունակելով բարի ավանդույթները, անակնկալ են մատուցել կին վարորդներին:
ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են կին վարորդների ավտոմեքենաները և նրանց նվիրել ծաղիկներ՝ շնորհավորելով նրանց տոնը, այնուհետև մաղթել բարի ճանապարհ:
Վարորդներն էլ, իրենց հերթին, շնորհակալություն հայտնեցին անակնկալի համար:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի