Ո՞վ կփոխարինի Արա Խզմալյանին. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Մատենադարանի տնօրենի ընտրությանը վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը փոխելով՝ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին դարձրին Մատենադարանի տնօրեն, այժմ քննարկումներ են գնում, թե ով է նրան փոխարինելու ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ նախարարությունում նա համակարգում էր մշակույթի ոլորտը: Ինչպես տեղեկացանք, այս պահին շրջանառվում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի անունը, ով 2020 թ. դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է եւ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում