Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 20 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շախմատի միջազգային օր, Տորթի միջազգային օր, Կոլումբիա՝ Անկախության օր, Նորվեգիա՝  Թագաժառանգ Հոկան Մագնուսի ծննդյան օր, Հյուսիսային Կիպրոս՝ Ազատության և խաղաղության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1240– օծվել է Գանձասար վանական համալիրը:

1320 –վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Օշինը  (1308—1320):

1914– ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր Հունան Ավետիսյանը, որը մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում:

1919-Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և հայերի միջև, բայց Լեյտենանտ Շվինդը բանակցելով Կելբալի խան Նախիջևանսկու և հայկական նահանգապետի հետ կարողացել է եռօրյա զինադադար հաստատել։

1921- ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով՝ հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։ 

1928– ծնվել է նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը:

1945-ծնվել է ռուսահայ բանաստեղծ, կոմպոզիտոր, բարդ, հեղինական երգի թեորետիկ Ալեքսանդր Միրզայանը:

1990-Հայաստանի նոր խորհրդարանը սկսել է իր գործունեությունը և ձեռնամուխ եղել անկախ պետականության ստեղծմանը։

 –վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսյոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովը:

1991-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Շահումյանի Բուզլուխ գյուղի մոտ հայերը վնասել են 3 Ми-24 ուղղաթիռ, որի օդաչուներից մեկը վիրավորվել է:

– վախճանվել է  Արցախյան ազատամարտի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը:

2010-Քանաքեռում հիմնանորոգումից հետո հանդիսավորությամբ վերաբացվել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը:

2013-վաղ առավոտից տասնյակ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ շրջել են  մայրաքաղաքի կանգառներով՝ կոչ անելով ուղևորներին չվճարել նոր 150 դրամ սակագինը:

2017-Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

2021-վախճանվել է տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ էդուարդ Թանգյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1402 —Լենկ Թեմուրը ջախջախել է թուրքական սուլթան Բայազիդին Անկարայի ճակատամարտում:

1534 –Քեմբրիջում գրանցվել է աշխարհում առաջին հրատարակությունը:

1804- ծնվել է անգլիացի կենդանաբան, անատոմ և պալեանթոլոգ, դինոզավր բառի հեղինակ սեր Ռիչարդ Օուենը:

1810 – Կոլումբիան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:

1822 –ծնվել է ավստրիացի բիոլոգ և բուսաբան, գենետիկայի հիմնադիր Գրեգոր Մենդելը:

1873-ծնվել է բրազիլացի օդագնաց, կոնստրուկտոր և օդաչու, ինքնաթիռներ և դիլիժաբլեր նախագծող Ալբերտո Սանթոս-Դյումոնը:

1877 —սկսվել է մուլտիպլիկացիայի պատմությունը:

1917-Կորֆու կղզում սերբերի, խորվաթների և սլովենների ներկայացուցիչները ստորագրել են միացյալ պետություն ստեղծելու հռչակագիրը:

-գրանցվել է «BMW» առևտրային նշանը:

1920 –Լեհաստանի վրա հարձակման ընթացքում Կարմիր բանակը գրավել է Վիլնյուսը:

1924 – Փարիզում ստեղծվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան:

1926 –վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ֆելիքս Դզերժինսկին:

1936 –Մոնտրյոում կնքված պայմանագրով Բոսֆոր և Դարդանել նեղուցները տրվել են Թուրքիային:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրեստի ամրոցի աղյուսներին կատարվել է վերջին գրառումը. «Մեռնում են, բայց չեն հանձնվում, ցտեսություն հայրենիք»:

1944 – Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ է կատարվել:

1953-ԽՍՀՄ-ը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:

1960 –աշխարհում առաջին անգամ կառավարության ղեկավար է դարձել կինը. Շրի-Լանկայում Սիրիմավո Բանդարանաիկեն դարձել է վարչապետ:

1966-ԽՍՀՄ կառավարությունը որոշում է ընդունել կառուցել Վոլժսկի ավտոմոբիլային գործարան:

1969– ամերիկյան «Ապոլլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջել է լուսնի վրա:

1973– վախճանվել է կինոդերասան, ռեժիսոր, արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Բրյուս Լին:

1974 –Կիպրոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան զորք է մտցրել թուրք-կիպրոսցիներով բնակեցված Հյուսիսային Կիպրոս:

1976- կատարվել են Մարս մոլորակի մակերևույթի առաջին հետազոտությունները:

1990-Հարավ Օսական ինքնավար մարզի գերագույն խորհուրդն ընդունել է պետական անկախության հռչակագիր և մայրաքաղաք Օրջոնիկիձեն վերանվանել է Վլադիկավկազի:

1993 –Լիտվայում շրջանառության մեջ է դրվել սեփական դրամը՝ լիտը:

2005 —Կանադայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունները թույլատրելու մասին օրենքը:

2016- վախճանվել է ռուսական, բելոռուսական և ուկրաինական հեռուստահաղորդավար և լրագրող Պավել Շերեմետը:

Կ. Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Դարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենադիտված