Ոսկու գինը բարձրանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է թուլացող դոլարի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 4,45 դոլարով կամ 0,22 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 984,85 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը էժանացել է 0,08 տոկոսով՝ մեկ ունցիան 25,367 դոլար։