Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ–ում փոքր ու միջին ձեռնարկությունները չեն «խոշորանում», որովհետեւ չեն ուզում դուրս գալ «կոմֆորտ» զոնայից. Քերոբյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունները չեն դառնում խոշոր ընկերություններ, որովհետև չեն ցանկանում դուրս գալ բարենպաստ հարկային ռեժիմից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Լ

րագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք փոքր ու միջին ձեռնարկությունների համար եկամտահարկ վճարելը հավելյալ բեռ չի լինի, Քերոբյանը մանրամասնեց, թե ինչու են ցանկանում օրենսդրական փոփոխություններ մտցնել։

Նշենք, որ այն միկրոձեռնարկատերերը, որոնք տարեկան մինչև 24 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են, ներկայումս ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ ազատված են ԱԱՀ-ից, շահութահարկից, շրջանառության հարկ վճարելուց, ինչպես նաև եկամտային հարկից։ Քննարկվում է միկրոձեռնարկատերերին տրված եկամտային հարկի արտոնությունը վերացնելը։

«Շատ քիչ են այն փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք անցում են կատարում մեծ ընկերությունների, և այդ առումով Հայաստանը շատ վատ դիրքում է գտնվում։ Եթե Եվրոպայում կամ աշխարհի զարգացած այլ երկրներում 40 փոքր ընկերություններից մեկը դառնում է խոշոր, ապա Հայաստանում դա 500–ից մեկն է։ Այդ խնդիրների գլխավոր մոտիվացիաներից մեկը ավելի բարենպաստ հարկային ռեժիմից դուրս չգալն է»,–ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` այդ ուղղությամբ էոկոնոմիկայի նախարարությունը համագործակցում է ֆինանսների նախարարության և ՊԵԿ գործընկերների հետ որպեսզի ստեղծեն մեխանիզմ, որը չի դարձնի փոքր և միջին ձեռնարկատիրությունների հարկային ռեժիմը կոմֆորտ զոնա։

«Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանում ընկերություններ ստեղծողներն ի սկզբանե մտածեն Հայաստանից ավելի մեծ շուկաների մասին։ Միայն Հայաստանի վրա կենտրոնանալն ապագա չէ։ Ընկերությունների «միջազգայնանալու» համար պետք է ստեղծենք խթաններ և ապահովենք, որպեսզի դրանք չցանկանան մնալ կոմֆորտ զոնայում»,–ասաց նա։

Հիշեցնենք` Հայաստանում արտոնյալ հարկային ռեժիմներն ուզում են վերացնել՝ հարկման միասնական համակարգ (ԱԱՀ + շահութահարկ) սահմանելով։ Կառավարությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ է մշակում։ Նախագիծը քննարկման փուլում է, այն հաստատելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կա
Ամենադիտված