Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հետաձգել է այցը Չինաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին հետաձգել է հուլիսի վերջին նախատեսված այցը Պեկին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության երեք զրուցակիցներ այցի հետաձգումը կապում են Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանի անհետացման հետ, որը հունիսի վերջից դադարել է հայտնվել հանրության առջեւ: Ըստ երկու աղբյուրների, դա եղել է հիմնական պատճառը, թե ինչու է Քլեւերլին հետաձգել ուղեւորությունը:
Bloomberg-ի տվյալներով՝ բրիտանացի նախարարը պլանավորում էր այս ամսվա վերջին այցելել Պեկին՝ երկրների միջեւ հարաբերությունների բարելավման ուղղությամբ վարչապետ Ռիշի Սունակի ջանքերի շրջանակում: Ցին Գանը չի երեւացել հանրության առջեւ հունիսի 25-ից, այդ օրը նա հանդիպել է Շրի Լանկայից եւ Վիետնամից իր գործընկերների հետ։