Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրում եմ հանուն աղջիկներիս, հանուն Աբրահամիս հիշատակի». Աբրահամ Սադոյանը զոհվել է Ջրականում՝ անօդաչուի հարվածից․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աբրահամը մանկության տարիներից ի վեր եղել է շատ խելոք, հավասարակշռված, ազնիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շողիկը՝ Աբրահամի մայրիկը:

Որդու մասին խոսելու հենց առաջին վայրկյաններին անասելի հուզվում է: Կարծես կարող է այլ տարբերակ լինել, երբ պատմում ես երեխայիդ մասին: Հավելում է՝ որդին ընկերասեր էր, բարի, բոլորի հանդեպ հարգալից, որպես երեխա՝ շատ աշխույժ: «Իր մասին կարելի է անվերջ խոսել, ամենալավ բառերով կարող եմ նկարագրել Աբրահամին ոչ թե այն պատճառով, որ իր մայրն եմ, այլ, իրոք, հենց այդպիսին էր մանկության տարիներից, հասուն տարիքում՝ նույնպես»: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում: «Բայց շատ էր սիրում մաթեմատիկան ու հրաշալի սովորում էր: Մի քանի տարի մասնակցել է «Կենգուրու» մրցույթին ու միշտ բարձր միավորներ վաստակել: Երեք տարի հաճախել է նաև ֆուտբոլի»:

Աբրահամը դպրոցն ավարտում է 2020 թ.-ին և անմիջապես զորակոչվում է ծառայության: Տիկին Շողիկն ասում է՝ կրթությունը շարունակելու հետ կապված նպատակներ ուներ, սակայն իր երազանքների ու նպատակների մասին շատ խոսել չէր սիրում. «Ասում էր՝ ծառայությունից վերադառնալուց հետո արդեն հստակ կորոշեմ, թե որտեղ ընդունվել, ինչպես շարունակել կրթությունս: Միայն հստակ էր այն, որ ուզում է ծրագրավորող դառնալ, կրթությունն էլ այդ ուղղությամբ կշարունակեր, բայց չհասցրեց»: Աբրահամը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, բանակ էր զորակոչվել 2020 թ. հուլիսի 31-ին՝ որպես վարորդ:

«ԴՕՍԱԱՖ-ում դասերի մասնակցեց, վկայական ստացավ և զորակոչվեց որպես զինվարորդ: Շատ սիրով մեկնեց ծառայության: Իր ծանուցագրով պետք է օգոստոսի 19-ին մեկներ, սակայն Աբրահամն ասել էր, որ ուզում է շուտ գնալ: Շատ մեծ սիրով գնաց ծառայության, ուզում էր ծառայել, միշտ նշում էր՝ տղեն պետք է անպայման ծառայի: Երբեք չի դժգոհել որևէ բանից: Իր բնավորությունն էր նաև այդպիսին, տրտնջալ չէր սիրում»: Աբրահամը ծառայել է Մեղրիի Ագարակի զորամասում, պատերազմի ժամանակ նրան տեղափոխում են Ջրական: «Սկսվում է պատերազմը, իրենց հոկտեմբերի 3-ից տեղափոխում են Արցախ: Առաջնագծում ու պատերազմի թեժ կետում է եղել, ու մենք ոչինչ չենք իմացել: Ամեն օր, օրը չորս-հինգ անգամ զանգել է մեզ՝ ինձ, հայրիկին, երեք քույրիկներին: Մեզ չի ասել, որ պատերազմի դաշտում է, ասում էր՝ Մեղրիի դիրքերում ենք, պատերազմի հետ կապ չունենք, ինձ հետ ամեն ինչ նորմալ է:

Իր զոհվելուց հետո ենք իմացել, որ Ջրականում է եղել: Հոկտեմբերի 9-ի ցերեկը զանգեց, ինձ հետ խոսեց, ասաց՝ մա՛մ, ինձ տեղափոխում են, սարերում ու դիրքերում կարող է կապ չլինել, հնարավոր է, որ մի քանի օր չզանգեմ, չանհանգստանաս, բառ անգամ չասաց, թե որտեղ է: Իսկ իրենք պատրաստվում էին հերթական մարտին: Հենց այդ գիշերն էլ անօդաչուի հարվածից զոհվեց: Միայն իր զոհվելուց հետո ընկերներից մեկը, որ ողջ է մնացել, պատմել է, թե ինչ ու ինչպես է եղել: Երկու-երեք ամիս ոչինչ չգիտեինք, թե դեպքը ոնց է եղել: Միայն իր ընկերոջ զորացրվելուց հետո շատ մանրամասներ իմացանք»: Աբրահամը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը: «Մենք բնակվում ենք Արագածոտնի մարզի Կոշ գյուղում: Իրեն հենց ամսի 10ին տեղափոխել են Աշտարակ քաղաք, Կոշը պատկանում է Աշտարակի տարածաշրջանին: Այնտեղից արդեն երեկոյան մեր համայնքի ղեկավարին են տեղեկացրել, մեզ չէին կարողանում ասել, թե ինչ է պատահել»:

Հաջորդ օրվա առավոտյան արդեն ընտանիքն իմացել է բոթը: «Մենք Աբրահամին տեսել ենք, դեմքը բաց էր, գլխից էր վիրավորվել, բեկորային վնասվածքներ ստացել: Մեր գյուղը 44-օրյա պատերազմի 6 զոհ ունի, 1 զոհ՝ 2022 թ. սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ, 1 զոհն էլ Ազատ գյուղի զորանոցում այրված 15 տղաներից մեկն է: Մեր գյուղը 8 զոհ ունի»: Երեք քույրիկների միակ եղբայրն էր Աբրահամը: «Ամեն երեխա ծնողի կյանքում իր տեղն ունի: Իսկ հիմա մեզ իմ երեխաները՝ իմ աղջիկներն են ուժ տալիս կյանքը շարունակելու: Ապրում եմ հանուն իրենց, հանուն Աբրահամիս հիշատակի»:

Հ. Գ. Աբրահամ Սադոյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոշ գյուղի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված