Բելառուսում «Վագներ»-ի փոխարեն ի հայտ է եկել «Կոնկորդ Մենեջմենթ եւ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսում «Վագներ»-ի փոխարեն ի հայտ է եկել «Կոնկորդ Մենեջմենթ եւ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Տեղեկությունը տեղադրված է Բելառուսի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական ռեգիստրում: Այս ռեգիստրի բաց տվյալների համաձայն՝ «Կոնկորդ Մենեջմենթ եւ Քոնսալթինգ» ընկերությունը գրանցվել է հուլիսի 19-ին։
Նոր իրավաբանական անձի 100% սեփականատերը Եվգենի Պրիգոժինն է։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագներ» խմբին առաջարկել են տեղավորվել Բելառուսի նախկին ռազմական քաղաքներում, մասնավորապես՝ Օսիպովիչի մոտ: