Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավային Ադանա նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD) Twitter-ում։
Նախարարության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 13։37-ին Սայմբեյլի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կմ խորության վրա։