Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է. վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Վերջինիս ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԵԿՄ անդամներ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Պաշտպանության հարգելի նախարար,
Երկրապահ կամավորականների միության հարգելի նախագահ,
Մեծարգո երկրապահներ,
Պետական այրեր,
Հոգևոր հայրեր,
Հարգելի ներկաներ,

Այսօր նշում ենք Երկրապահ կամավորականների միության 30-ամյակը ճգնաժամի պայմաններում՝ աշխարհաքաղաքական ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի և, ընդհանրապես, աշխարհակարգի փլուզման պայմաններում:

Երկրապահ կամավորականների միության 30-ամյակն, իհարկե, առաջին հերթին ձեր անցած ճանապարհն արժևորելու առիթ է, շնորհավորելու մեզ բոլորիս այդ առիթով: Բայց իրականում երկրապահության պատմությունը և երկրապահի պատմությունը մի փոքր ավելին է: Այն իրականում կապ ունի Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման և պետականակերտման հետ:

Թույլ տվեք ասել՝ երկրապահությունն, իմ ընկալմամբ, առաջին հերթին ձևավորեց որպես մտածողության փոփոխություն, և այդ մտածողության փոփոխության առաջին կրողը հենց Վազգեն Սարգսյանն էր: Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը: Մենք նրան հիմա գիտենք որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի հիմնադիր, որպես Երկրապահ կամավորականների միության հիմնադիր: Թերևս վստահ չեմ, որ ներկաներից բոլորը գիտեն, բայց Վազգեն Սարգսյանը նույնիսկ բանակում չէր ծառայել՝ Խորհրդային բանակում: Նա խոստումնալից գրող էր, խոստումնալից կազմակերպիչ, մշակույթի ոլորտի խոստումնալից գործիչ:

Ինչպե՞ս ստացվեց, որ նա դարձավ Հայոց սպարապետ: Առաջին հերթին, մտածողության փոփոխության բերումով, որովհետև այդ մտածողությունն է՝ հասկանալ ինչ է կատարվում և ադեկվատ արձագանքել կատարվողին, դա է մտածողության փոփոխության ամենակարևոր բաղադրիչը: Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայոց պետականությունն ամենակարևորն է և ամեն ինչից վեր:

 

Ես շատ ուրախացա, երբ տեսա, ահա, այս պաստառը, որովհետև Վազգեն Սարգսյանի ժառանգությունից շատ բան կարելի է թվարկել: Այս բոլոր պատերը կարելի է զարդարել Վազգեն Սարգսյանի ժառանգությամբ, բայց շնորհակալ եմ, որ ընտրված է հենց սա, որովհետև խոսքը պետության և պետականության մասին է: Ինչի՞ համար է պայքարել Վազգեն Սարգսյանը, պիտի ասեմ նաև իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը: Իմ համոզմունքն է, որ Վազգեն Սարգսյանը պայքարել է պետության և պետականության համար: Սա շատ կարևոր արձանագրում է:

 

Տեսանյութում հիշատակվեց Անդրանիկ Օզանյանը, խոսվեց նրա ողբերգության մասին: Համոզված եմ՝ բոլորս գիտենք, որ հենց Վազգեն Սարգսյանն է եղել Անդրանիկ Օզանյանի աճյունը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նախաձեռնողը: Իսկ ինչո՞ւ էր դա այդքան կարևոր նրա համար: Մի շատ կարևոր պատճառով, որովհետև Վազգեն Սարգսյանը գիտեր, թե որն է Անդրանիկ Օզանյանի ողբերգությունը: Անդրանիկ Օզանյանի ողբերգությունն իրականում ազգային ազատագրական պայքարի զորավարի և պետականության դիսոնանսի մեջ էր: Այո, տեսանյութի մեջ հիշվեց, որ Անդրանիկ Օզանյանն ի վերջո ստիպված եղավ հեռանալ: Ինչո՞ւ ստիպված եղավ հեռանալ, որովհետև ինքը չկարողացավ իր տեղը գտնել պետության և պետականության պայմաններում:

 

Վազգեն Սարգսյանն Անդրանիկ Օզանյանի աճյունը վերադարձրեց ոչ թե Հայրենիք, այլ վերադարձրեց Պետություն, որովհետև Վազգեն Սարգսյանն ուզում էր ֆիդայինի և պետության հաշտությունը: Եկեք ասենք՝ առանց երկրապահության և երկրապահի մենք անկախություն չէինք ունենա: Բայց երկրապահի արյունով ձեռք բերված անկախության, խաղաղության և պետականության հարաբերություններում, իհարկե, կան խնդիրներ: Մենք, հատկապես, մեղք կգործենք Վազգեն Սարգսյանի և մեր բոլոր ընկած եղբայրների առաջ, եթե դրա մասին չխոսենք:

Վազգեն Սարգսյանը զորավար Անդրանիկի աճյունը բերելով Հայաստանի Հանրապետություն, պետական արարողակարգով նրա հուղարկավորությունը կազմակերպելով անկախության հիմքում ընկած, անկախության համար կյանքը տված նահատակների պանթեոնում՝ այդ հաշտությունն էր ուզում, այդ հաշտությունն էր փնտրում, ավելի ճիշտ կլինի ասել՝ ներդաշնակությունը: Դա էլ եկեք հասկանանք՝ մոտավորապես 3 մլն մարդ քվեարկել էր անկախության օգտին, բայց Վազգեն Սարգսյանն ստիպված էր փնտրել 500 մահապարտ: Եկեք այս հարաբերակցությունը հասկանանք: 3 մլն «այո» քվեարկած մարդ և 500 մահապարտի անհրաժեշտություն: Եվ սա էլ պետք է հասկանանք:

 

Ես հաճախ եմ մեր քննարկումներում ասում, որ պետությունը հիմնվում է հանուն այդ պետության սեփական կյանքը տալու պատրաստակամության վրա։ Եթե չկա այդպիսի պատրաստակամություն` չի կարող լինել պետություն։ Բայց մյուս կողմից, շատ կարևոր է սրա շարունակությունը, որովհետև պետությունը մի տեղ չէ, որտեղ մարդիկ պետք է մահանան, պետությունը մի տեղ է, որտեղ մարդիկ պետք է ապրեն։ Անկախությունը նրա համար չէ, որ մարդն անընդհատ մահանա այդ անկախության համար, անկախությունը նրա համար է, որ մարդն ապրի, լինի անկախ, լինի պաշտպանված, լինի երջանիկ, լինի բարեկեցիկ։

 

Ինձ պատիվ է ընձեռվել աշխատել և մտածել այն աշխատասենյակում, ուր սպանվելուց մի քանի ժամ առաջ նստած աշխատելիս է եղել Վազգեն Սարգսյանը։ Եվ ես հիմա պիտի մի բան ասեմ, որ շատ եմ մտածել, ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել։ Իհարկե, Սասուն Միքայելյանը խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, հոկտեմբերի 27-ի սպանությունը, ահաբեկչությունը բացահայտելու մասին։ Դա իրավապահների գործն է, և համոզված եմ, որ ամեն հնարավորը կարվի դրա համար։ Բայց թույլ տվեք ձեզ հետ կիսել իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը։

 

Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև նախ հասկացել էր անհրաժեշտությունը, բայց նաև վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար, պետության ինստիտուցիոնալ կայացման պայքար, պետության հզորացման պայքար, որովհետև մենք երբեմն չենք հասկանում, և սա է մեր մեծագույն խնդիրը, մեր իրականության մեջ միշտ չէ, որ Պետությունը և Հայրենիքն ընկալվում են նույն կերպ։ Եվ այդ ընկալումների ճեղքումն է, որ ի հայտ են բերում մեր բոլոր պարտությունները։ Մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները, որովհետև Պետությունը շատ կոնկրետ է, և եթե Հայրենիքը Պետություն չէ, ցանկացած ուրիշ Պետություն կարող է դառնալ Հայրենիք։

 

Ցանկանում եմ կրկին շնորհավորել բոլորիս Երկրապահ կամավորականների միության 30-ամյակի առիթով։ Բայց ուզում եմ ասել, որ այն փոփոխությունը, որ տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի մտածողության մեջ, երբ խոսում եմ Վազգեն Սարգսյանի մասին, միայն իր մասին չեմ խոսում, որովհետև այդ փոփոխությունը բերեց շատ ավելի լայն փոփոխությունների, որովհետև դարակազմիկ մարդու մասին ենք խոսում։ Բայց 1999 թվականին այդ մտածողության փոփոխության ընթացքը կանգ առավ, որովհետև մի անգամ փոխված մտածողությունը նույնքան արդիական չէ 10, 15 տարի հետո, որովհետև աշխարհը փոխվում է, և մտածողությունն էլ պետք է աշխարհի հետ փոխվի սեփական ակունքներից չկտրվելով։ Ես դա համեմատում եմ հրթիռի թռիչքի հետ։ Երբ հրթիռը պոկվում է երկրից, մի որոշակի բարձրության՝ առաջին աստիճանի վրա նրա շարժիչները պոկվում են, բաց են թողնվում, որովհետև եթե այդ նույն շարժիչները նույն բանաձևով մնան այդ հրթիռի վրա, այն մի կետի վրա կկանգնի և կընկնի։ Այդ առաջին աստիճանի հրթիռները բաց են թողնվում, որպեսզի միանան երկրորդ աստիճանի հրթիռները, որպեսզի ապահովվի առաջընթացը, որպեսզի հաջորդ փուլում արդեն միանան երրորդ աստիճանի հրթիռները, որոնք հրթիռը կհասցնեն նպատակային կետի։ Սա մտածողության փոփոխության հետ եմ զուգահեռ տանում։ Վազգեն Սարգսյանը մեր առաջին աստիճանի հրթիռն էր, բայց որը նույնիսկ այն կետում չթողեց, որովհետև, իհարկե, ժողովրդավարական երկրում ոչ մեկ հավերժ չէր կառավարելու:

 

Եվ շատ կարևոր է, որ մենք այս ընթացքը շարունակենք և այն շարունակում ենք մենք։ Այն մեծամասշտաբ բարեփոխումները, որ տեղի են ունենում բանակում, Զինված ուժերում, դրանք Վազգեն Սարգսյանի անվան բարեփոխումներն են, մենք այդպես չենք անվանում, բայց ես ուզում եմ մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. այսօր Հայաստանի Հանրապետությունում Զինված ուժերում մի մարմին կա, որն անվանակոչված է Վազգեն Սարգսյանի անունով, դա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է։

 

Սա հաջորդ ամենաուժեղ ուղերձն է։ Հայրենասիրությունը, էմոցիան շատ կարևոր են, բայց 21-րդ դարում հայրենասիրությունը կթուլանա առանց գիտելիքի, էմոցիան ինքն իր դեմ կշրջվի առանց գիտելիքի: Մենք պետք է կարողանանք այս ճանապարհը շարունակել և այդ ճանապարհին հիշել այս ուղերձը, որն Անկախության մասին է, որն ինքնիշխանության մասին է, որը Պետության մասին է։ Եվ մենք Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է։ Շնորհավորում եմ բոլորին Երկրապահ կամավորականների միության 30-րդ տարեդարձի առիթով, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

Նիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարինՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասինՎտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներՓաշինյանը Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգինԵրևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ ԷրդողանՓաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՀոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՀայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված