«Դու չգիտես ինչքան փող ա պետք, բայց գլխանց ուզում ես «զաբիտ» անես». Կարապետյանը` քարակերտցուն
ՎԻԴԵՈՀՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ սկսել է քարոզարշավը Արմավիրի մարզից:
Մի քանի վայրերում հանդիպումներից հետո Կարեն Կարապետյանը զրույցներ ունեցավ բնակիչների հետ, պատասխանեց նրանց հարցերին:
Քարատերտի բնակիչներից մեկը վարչապետին ասաց, որ ծրագիր ունի, ինչն իրագործելու համար իրեն սուբսիդավորում է անհրաժեշտ:
Սակայն երբ վարչապետը մանրամասների մասին հետաքրքրվեց, քարակերտցին չկարողացավ ներկայացնել, ինչին ի պատասխան Կ. Կարապետյանը նշեց. «Դու չգիտես ինչքան փող ա պետք, բայց գլխանց ուզում ես «զաբիտ» անես»: