ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշը՝ երկրին աջակցելու եւ ենթակառուցվածքի նորոգման նպատակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունն Ուկրաինային հատկացրել է 1,5 մլրդ եվրոյի չափով հերթական տրանշը երկրի աջակցելու եւ ենթակառուցվածքի նորոգման մակրոֆինանսական օգնության շրջանակում։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Այսօր մենք վճարել ենք եւս 1,5 մլն եվրո, որպեսզի օգնենք երկրին գործել եւ նորոգել ենթակառուցվածքը»,- գրել է նա Թվիթերում։
Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել է 10,5 մլրդ եվրո ընթացիկ տարում։ Նրա խոսքով՝ Ուկրաինան «լավ առաջընթաց է կատարում մակրոֆինանսական օգնության տրամադրման պայմանների իրականացման հարցում»՝ ամրապնդում է օրենքի գերակայությունը, բարձրացնում է էներգետիկ արդյունավետությունը եւ բարելավում ներդրումային մթնոլորտը։
Եվրամիությունն Ուկրաինային խոստացել է մակրոֆինանսական օգնության 2023թ. ծրագիր 18 մլրդ եվրոյի չափով։