Ինչի վրա է ազդում սեքսը․ գիտնականների նոր բացատահայտումը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՕրեգոնի համալսարանի ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ սեքսն ազդում է մարդկանց աշխատունակության վրա, հաղորդում է Informig-ը:
Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 159 ամուսնական զույգ:
Մասնակիցներն անկեղծ պատասխանելեն իրենց անձնական կյանքին և ինքնազգացողությանը վերաբերող հարցերին:
Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք պարբերաբար սեքսով են զբաղվել և օրգազմ ապրել, ավելի հաճախ են աշխատանքի գնում լավ տրամադրությամբ:
Գիտաշխատողների խոսքով՝ սեռական կյանքի որակն ազդում է աշխատունակության վրա, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:
Հետազոտության ընթացքում ապացուցվել է, որ կանոնավոր կերպով սեքսով զբաղվողները ավելի հավասարակշռված են, ավելի դիմացկուն սթրեսների հանդեպ, բացի այդ ավելի լավ են կատարում իրենց առաջադրանքները։
Պարզվել է նաև, որ նման աշխատողներն ավելի քիչ են հիվանդանում։