Ոսկու արժեքը մնում է կայուն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան ոսկու գինն աննշան փոխվում է, ինչպես եւ մեկ օր առաջ, ներդրողները շարունակում են զգուշությամբ սպասել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշմանը, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 0,65 դոլարով կամ 0,03 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 964,35 դոլար։ Մեկ օր առաջ դրա արժեքի աճը կազմել էր 0,1 տոկոսից քիչ։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսն այդ ընթացքում էժանացել է 0,2 տոկոսով՝ մեկ ունցիան 24,775 դոլար։