Փենսիլվանիայից ամիշներն իրենց 14 տարեկան աղջկանով են վճարել ֆինանսական օգնության դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓենսիլվանիայի Լանկաստեր օկրուգի բնակիչ ամուսիններն իրենց 14-ամյա աղջկան ֆինանսական աջակցության դիմաց վաճառել են հասուն տղամարդուն, հայտնում է WGAL հեռուստաալիքը: Դենիել եւ Սեւիլլա Շտոլցֆուսներին մեղադրանք է ներկայացվել, 51-ամյա Լի Կապլանը մեղադրվում է միանգամից մի քանի գործով, հայտնում է Gazeta-ն:
Ենթադրվում է, թե երեքն էլ անդամակցում են ամիշներին (ամանիտներին), անաբապտիստական ուղղության պահպանողական կրոնական խմբի, որն առաջնորդվում է խիստ կանոններով, ներառյալ էլեկտրականության, հեռախոսների եւ մեքենաների օգտագործման սահմանափակումները
Ծնողները ոստիկանությանը պատմել են, որ որոշել են իրենց աղջկան հանձնել Կապլանին` ինտերնետում կարդալով, որ դա օրինական է: Աղջիկը, որն այժմ 18 տարեկան է, մեղադրյալից երկու երեխա է ունեցել, նրանցից մեկին` տասնչորս տարեկան հասակում: Հանցագործն իր տանը 12 աղջիկ է պահել կես տարեկանից մինչեւ 18 տարեկան, նրանց մի մասին նա որդեգրել է:
Երեք մեղադրյալից յուրաքանչյուրի համար 1 մլն դոլար չափով գրավ է նշանակված, գործի նախնական լսումը պետք է տեղի ունենա օգոստոսի 2-ին: