Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 27 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վիետնամ՝ Զոհերի հիշատակի օր, Հյուսիսային Կորեա՝ Հայրենական ազատագրական պատերազմում հաղթանակի օր, Ֆինլանդիա՝ Քնկոտների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829-ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական բանակը վերջնականապես գրավել է Բայազետը:

1862- Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով հարձակվել է Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Նրանց դեմ դուրս է եկել զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան գրավել է մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացել են քաղաքում:

1938– ծնվել է քանդակագործ Հակոբ Իշխանյանը:

1959– ծնվել է գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը:

1981– ծնվել է դասական երաժշտության կոմպոզիտոր Էդվարդ Մանուկյանը:

1983 –Հայ Հեղափոխական Բանակի մարտիկները գրոհել են Պորտուգալիայի թուրքական դեսպանատունը, սպանել երկու և  վիրավորելով մեկ մարդու, ապա բոլոր հինգն էլ՝ Լիսաբոնյան հնգյակը, հայտարարություն տարածելուց հետոպայթեցրել են իրենց:

1989 – բռնագաղթել են ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները:

1990-«The New York Times»թերթում հրապարակվել է 133 հանրահայտ իրավապաշտպանների բաց նամակը ուղղված միջազգային հանրությանը կապված ադրբեջանում հայկական ջարդերի հետ:

1991-Հայաստանի նախարարների խորհրդի պաշտպանության կոմիտեն հայտարարության է կատարել առ այն, որ սկսվում է 18-50 տարեկան կամավորների մոբիլիզացիա հանրապետությունը պաշտպանելու համար:

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սլովենիայի հետ։

1995– հիմնվել է Հայաստանի բանկերի ասոցիացիան:

2015-Վանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը, որը պետք է ավարտվեր Երևանում Հանրապետության հրապարակում նստացույց անողներին միանալով և դեպի Բաղրամյան պողոտա քայլելով։

2018-Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել  երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

2022-Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն, ով մեղադրվում էր ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ, ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ–ից։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1147 –հիմնադրվել է Մոսկվա քաղաքը:

1586 –անգլիացի նավագնաց Ուոլտեր Ռելին առաջին անգամ Անգլիա է բերել ծխախոտ:

1667 –ծնվել է շվեդ մաթեմատիկոս և ֆիզիկոս Իոհան Բեռնուլին:

1694 –խորհրդարանի որոշմամբ հիմնադրվել է Անգլիայի բանկը:

1789 –ԱՄՆ-ում ստեղծվել է Արտասահմանյան կապերի քարտուղարություն (ներկայումս ԱՄՆ-ի պետքարտուղարությունը):

1794 –տեղի է ունեցել թերմիդորների ապստամբությունը Փարիզում, սկսվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության անկումը:

1824– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Ալեքսանդր Դյուման (որդի):

1836 –ի պատիվ 1812 թվականի հայրենական պատերազմում հաղթանակի Մոսկվայում դրվել է Ամենափրկիչ սուրբ եկեղեցու հիմնաքարը:

1841– վախճանվել է ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Միխայիլ Լերմոնտովը:

1866– ավարտվել է Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի կառուցումը:

1878 –Վառնա քաղաքը վերջնականորեն ազատագրվել է թուրքերից ռուսական բանակի կողմից և դարձել է նոր Բուլղարիայի մի մասը:

1880 –Մայվանդի ճակատամարտում Այբ խանի ղեկավարած աֆղանական ուժերը պարտության են մատնել բրիտանական բանակին:

1921 –կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բենտինգն առաջին անգամ անջատել է մաքուր ինսուլինը:

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնիության պայմաններում Լենինի մարմինը դուրս է բերվել Մոսկվայից:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվով-Սանդոմիրյան օպերացիայի արդյունքում խորհրդային զորքերն ազատագրել են Լվովը:

1947-անգլիական արտադրության առաջին սերիական ուղղաթիռ «Սիկիմորը» իրականացրել է առաջին թռիչքը:

1952 –բացվել է Վոլգա-դոնյան ջրանցքը:

1953-ավարտվել է Կորեական պատերազմը Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև հրադադարի և ապառազմականացված գոտու ստեղծման պայմանագրի կնքմամբ:

1994 –Հնդկաստանի խորհրդարանն արգելել է երկրում իրականացնել ապագա երեխայի սեռը որոշելու թեսթեր:

2002– Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում կազմակերպված ավիացիոն շոուի ժամանակ վթարված ինքնաթիռը ընկել է հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ:

2012 – Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի էունեցել Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ի բացման արարողությունը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված