Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական սխեմայի հստակ կիրառում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ-ից Արցախ է ուղարկվում մոտ 400 տոննա հումանիտար օգնություն, ինչի հետ կապված բավական հետաքրքիր ու ուշագրավ աղմուկ բարձրացրեցին իշխանական ֆեյքերն ու քարոզիչները։ Մի ուրախություն, մի խինդ, մի փառք, ու նմանօրինակ պահվածք ողջ սոցցանցային հարթակներում ու սպասարկող կայքերի մեկնաբանություններում։

Ինչպես և կանխատեսում էին մի շարք սթափ ու սառը գլխով մտածող փորձագետներ ու պրոֆեսիոնալներ, Երևանից Ստեփանակերտ ուղևորվող բեռները մինչ այս պահը դեռևս չեն հասել նպատակակետին, քանի որ Կոռնիձորի հատվածում դրանք կայանած են և սպասում են համապատասխան զարգացումների (խաղապահներն ուղեկցեն, ԵՄ դիտորդները նկարեն և այլն)։

Հատկանշական է նաև այն, որ արդեն մոտ 10 օր է, ինչ ադրբեջանական կողմը խոսում է Աղդամով դեպի Ստեփանակերտ հումանիտար իջանցք տալու մասին, ավելին՝ այդ մասին Ադրբեջանում խոսվում է ամենաբարձր մակարդակով։ Դրանից բացի խոսվում է, որ արցախահայությունը կարող են գնալ Աղդամ և այնտեղից ձեռք բերել իրենց անհրաժեշտ պարագաներն ու սննունդը, և սա, ըստ ադրբեջանական կողմի, բացառապես Ադրբեջանի ներքին տիրույթում կարգավորվող խնդիր է, որն ունի շատ հեշտ լուծում։

Հավելենք, որ  դեռևս ամիսներ առաջ ադրբեջանական քարոզչական լրատվականները հենց նման մի սցենարի մասին էին խոսում, երբ դեռևս Լաչինի միջանցքը բլոկադայի էին ենթարկել կեղծ բնապահպանների կողմից։ Մասնավորապես խոսվում էր, որ «վայրի կատվին», տվյալ դեպքում խոսքն Արցախի մասին է, կարելի է շատ հեշտ դարձնել ընտանի ձեռնասուն, եթե նրան սոված պահես, և աստիճանաբար սկսես ենթարկեցնել քեզ, նա դառնում է հլու հնազանդ, սկսում է լսել քո բոլոր ցանկությունները, ապա կատարել հրամանները և շատ կարճ ժամանակ անց, դառնում է քո ամենահավատարիմ ձեռնասունը։ Նշվում էր, թե սոված մնալու դեպքում մարդիկ ուզեն, թե ոչ, պետք է սկսեն փնտրել առևտրի տարբերակ՝ սնունդ հայթհայթել, իսկ սնունդը նրանց առաջարկվելու է Աղդամից, որտեղ ներկայացվելու է լայն ընտրության հնարավորությունը, ավելին, ադրբեջանական կողմն ունի վստահություն, որ վաղ թե ուշ այդ սխեման աշխատելու է և արցախցին իր իսկ կամքով գնալու է այդ քայլին։ Նշվում էր, որ առևտուրն իրականցվելու է  խառը ֆինանսական միջոցններով՝ այդ թվում ՀՀ դրամով։

Ի դեպ՝ ադրբեջանական սխեմայի հաջորդ փուլը, այդ գործընթացին  տրվելու է ավելի պաշտոնական մակարդակ, մասնավորապես աստիճանաբար առևտուր սկսվելու է իրականցվել մանաթով, որից հետո առաջ է գալու անձնագրերի աստիճանաբար կիրառելու մեխանիզմները։ Սա ադրբեջանական այսօրվա հայեցակարգի մի փոքր մասն է, որով նրանք փուլ առ փուլ գնում են առաջ, և որին լռությամբ լսում ու հնազանդ կատարում են ՀՀ-ում նստած վարչախմբի ներկայացուցիչները՝ Նիկոլի գլխավորությամբ, ասեմ ավելին, ոչ միայն կատարում են, այլ Սամվել Բաբայանի դեմքով էլ Արցախից թեզեր տիրաժավորում, թե՝ «ի՞նչ կա դրա մեջ, առևտուր ա էլի, դրա մեջ ոչ մի վտանգ էլ չկա»։ Այս սենց կազմակերպված էլ ցեղասպանվում ենք օրը ցերեկով։

Արմեն Հովասափյան

«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)
Ամենադիտված