Ռուսաստանն արձագանքել է անվադողերի մատակարարման Ճապոնիայի արգելքին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստան բեռնատարների անվադողերի մատակարարման Ճապոնիայի արգելքը չի ազդի հայրենական շուկայի վրա, լրագրողներին ասել է ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Միխայիլ Յուրինը։
Ըստ նրա, արտադրանքի այն ծավալը, որ նախկինում ներկրվում էր Ճապոնիայից, մոտ ժամանակներս կփոխարինվի արտասահմանյան այլ և ռուսաստանյան արտադրողների միջոցով։
«Ռուսաստանը բեռնատարների անվադողեր է ներկրում 50-ից ավելի երկրներից»,- նշել է Յուրինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։