Ուժգին հարվածներ՝ Դնեպրին. վնասվել են բնակելի շենքեր, կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Դնեպրի ուղությամբ. գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ Դնեպր քաղաքում բարձրահարկ շենքեր են թիրախավորվել։Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն իր հերթին հայտնել է հինգ վիրավորի մասին՝ 18-ից 53 տարեկան տղամարդիկ և 77-ամյա մի կին։
Նշվում է, որ տուժածներից ոչ ոք չի հոսպիտալացվել։
Դնեպրոպետրովսկում հրթիռային հարվածի հետևանքով ավերվել է նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը։