Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 31 հուլիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աֆրիկյան կանանց համաաֆրիկյան օր, Հավայան կղզիներ՝ Հավայների դրոշի օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Հայրերի օր, Իրան՝ Իրանական դոնորների օր, Կոնգո՝ Հեղափոխության սկզբի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1947– վախճանվել է քաղաքական, պետական գործիչ, ՀՅԴ անդամ Համո Օհանջանյանը։

2002- Երևանում՝ Հրաչյա Քոչար - Վաղարշյան փողոցների խաչմերուկում շահագործման է  հանձնվել պետբյուջեի միջոցներով կառուցված 80 բնակարանանոց բնակելի շենքը: 

2005– վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը։

2006-փակվել է Բագրատաշենի շուկան: Գյուղի բնակիչներն ի նշան բողոքի արգելափակել են Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը:

2011-Երևանում բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջնիածնի գրատունը:

2016- Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունները հանգուցալուծվել են. Ոստիկանության ՊՊԾ գունդը երկու շաբաթ շարունակ գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները  ուշ երեկոյան վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին:

2019-Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Դաշնակցականները։ Նրանք պահանջել են, որպեսզի քաղաքապետը և Երևանի ավագանու անդամները կատարեն իրենց նախընտրական խոստումները, և լուծեն մայրաքաղաքի խնդիրները՝ կանաչապատում, աղբահանություն, վերելակներ, տրանսպորտ և այլն։ Նրանք դեղին քարտ են ցույց տվել Հայկ Մարությանին, կոչ անելով, որ քաղաքապետը վերջապես լրջանա։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

904– արաբները գրավել են Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը` Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե)։

1498– Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերել է Տրինիդադ կղզին։

1784– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան Դենի Դիդրոն։

1790 –ԱՄՆ-ում տրվել է առաջին արտոնագիրը:

1815– Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, դա պատմության մեջ առաջին գնացքների հետ կապված վթարն է։

1886– վախճանվել է հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ֆերենց Լիստը։

1907 -Կուբայում արգելվել են դուելները:

1910- կանադական զբոսանավի վրա աշխարհում առաջին անգամ հանցագործը ձերբակալվել է ոստիկանական ռոդիոյի օգտագործման շնորհիվ:

1914 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը։

1919 –Վայմերում ընթացող Գերմանիայի ազգային հիմնադիր  ժողովն ընդունել է Գերմանիայի սահմանադրությունը, ըստ որի Գերմանիան դարձել է հանրապետություն: Գերմանիայի առաջին նախագահ է դարձել սոցիալ-դեմոկրատ Ֆրիդրիխ Էբերտը:

1920 –ընդունվել է «Բելոռուսական ԽՍՀ-ի անկախության հռչակագիրը»:

1928 –առաջին անգամ «Metro-Goldwyn-Mayer» կինոընկերության նշանին հայտնվել է մռնչացող առյուծը: Դա այդ ընկերության նկարահանած առաջին ձայնային ֆիլմն էր՝ «Հարավային ծովերի սպիտակ ստվերները»: Ամբողջ ֆիլմում բացի առյուծի մռնչոցը եղել է միայն մեկ ձայն՝ բարև:

1937 –ԽՍՀՄ-ի ՆԳ-ի իրականացրած օպերացիայի արդյունքում մեկ օրում ձերբակալվել են հազարավոր չեչեններ:

1937 –ծնվել է լեհական ծագմամբ խորհրդային և ռուսական երգչուհի Էդիտա Պիեխան:

1944 –զոհվել է ֆրանսիացի գրող Անտուան դե Սենտ-Էկզյուպերին:

1956- մոսկովյան Լուժնիկներում բացվել է Լենինի անվան մարզադաշտը:

1961 –Իսրայել է ժամանել միլիոներորդ ներգաղթյալը:

1962 –տանզանական Դար-էս-Սալեմում կայացած համաաֆրիկական գագաթնաժողովին այդ օրը հռչակվել է Աֆրիկյան կանանց օր:

1965 –Մեծ Բրիտանիայում հեռուստատեսությամբ արգելվել է սիգարետների գովազդը:

1988- ծնվել է Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ Լոուջան Հատլուլը:

2006 –Ռուսաստանում շրջանառության մեջ է դրվել 1997 թվականի արտադրության 5 000 ռուբլիանոց թղթադրամները:

1965– ծնվել է անգլիացի կին գրող Ջոան Ռոուլինգը, որը հայտնի է դարձել Հարրի Փոթերի մասին վիպաշարքով։

2008– ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվել է սառույց վիճակում ջուր։

2016-վախճանվել է խորհրդային և աբխազական գրող և բանաստեղծ ֆազիլ Իսկանդերը:

2022 —սպանվել է 2011 թվականից Ալ–Կաիդայի առաջնորդ հանդիսացող Այման ազ–Զահավարին:

Կ. Խաչիկյան

 

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԻ՞նչ է պատմել կորած 2-ամյա Տիգրանի քույրիկըԱրցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ» Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղաuպանության ճանաչումը. «Ժողովուրդ» Ով է վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ» Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ» Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել․ «Հրապարակ»
Ամենադիտված