ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նոր տնօրեն Դոն Լամբերտը ստաձնել է պաշտոնը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱսիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության նոր տնօրեն է նշանակել Դոն Լամբերտին։ Վերջինս իր պաշտոնը կստանձնի այսօր՝ ս․թ․ հուլիսի 31-ից։
Պարոն Լամբերտը կղեկավարի ԱԶԲ-ի գործունեությունը Հայաստանում և կհամակարգի բանկի հարաբերությունները կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ: Նա նաև կվերահսկի երկրի գործընկերության ռազմավարության (2024-2028) կյանքի կոչումը, որը հիմնված է ԱԶԲ-ի մինչ օրս կատարած աշխատանքի վրա՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և ներառականությունը ընդլայնելու համար: Միջնաժամկետ հեռանկարում ԱԶԲ-ն նպատակ ունի ընդլայնել ներդրումները կլիմայի փոփոխության, տրանսպորտի, քաղաքային ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության և մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ:
«ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման խոշորագույն գործընկերներից մեկն է, և ես պատիվ ունեմ էլ ավելի ամրապնդելու մեր աշխատանքը՝ օգնել բարելավել հայ ժողովրդի կյանքի որակը», - նշել է պարոն Լամբերտը: «Մենք հավատարիմ ենք մնում աջակցել կառավարության ջանքերին՝ բարելավելու հանրային ծառայությունները, խթանելու մասնավոր հատվածի զարգացումը և նպաստել կլիմայի և աղետների ռիսկերի դիմակայունությունը»:
Պարոն Լամբերտն ունի ավելի քան երկու տասնամյակի մասնագիտական փորձ, որից 15 տարին՝ ԱԶԲ-ում: Նա վերջերս եղել է բանկի Վիետնամի մշտական առաքելության մասնավոր հատվածի զարգացման բաժնի ղեկավարը: Նախկինում նա նաև եղել է կորպորատիվ վերականգնման բաժնի ղեկավար և աշխատել է Հնդկաստանում և Շրի Լանկայում ֆինանսական հատվածի զարգացման, ինչպես նաև ԱԶԲ-ի ֆինանսական հաստատությունների պորտֆելի վարկային ռիսկերի կառավարման վրա:
Պարոն Լամբերտը Միացյալ Նահանգների քաղաքացի է, մագիստրոսի կոչում է ստացել Հարվարդի համալսարանում՝ հանրային քաղաքականության ոլորտում, իսկ բակալավրի կոչումը ստացել է Փրինսթոնի համալսարանում՝ հանրային և միջազգային հարաբերությունների ոլորտում: Վերջինս փոխարինելու է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, ով Հայաստանում աշխատել է 2019 թվականից։
Հիշեցնենք, որ ԱԶԲ-ն Հայաստանի երկարամյա գործընկերն է։ 2005 թվականից ի վեր բանկը տրամադրել է պետական հատվածի վարկեր, դրամաշնորհներ և տեխնիկական աջակցություն՝ ընդհանուր 1,67 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով՝ խթանելով կառավարության առաջնահերթություններին տրանսպորտի, հանրային ֆինանսների, դպրոցների անվտանգության, էներգետիկայի, ջրամատակարարման և քաղաքաշինության ոլորտներում:
ԱԶԲ-ն հավատարիմ է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն զարգացմանը և շարունակում է ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատության կրճատման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, պատկանում է 68 անդամների-երկրներից, որոնցից 49-ը՝ տարածաշրջանից։