Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Մարտունի շրջանում նկատվում է դեղորայքի խիստ անհրաժեշտ տեսակների պակաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության  Մարտունու շրջանում նկատվում է դեղորայքի խիստ անհրաժեշտ տեսակների պակաս: «Արցախպրես»-ի  հաղորդմամբ, հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է   Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը:

«Ժողովուրդը շրջանում զբաղված է իր ամենօրյա խնդիրների մասնակի լուծմամբ՝ ելնելով հնարավորություններից: Պետական մարմինները սահմանափակ աշխատանքային գրաֆիկով են իրականացնում իրենց պարտականությունները: Բուժապահովումը կազմակերպվում է` ստեղծված իրավիճակից ելնելով: Մարտունու հիվանդանոցում իրականացվում է քաղաքացիների  ընդունելություն, և հնարավորության սահմաններում տրվում է մասնագիտական խորհրդատվություն,  արվում ստացիոնար բուժումներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հատկացվում է դեղորայք:

Սակայն դեղորայքի պաշարը օրեցօր նվազում է: Ստուգումներ ենք իրականացրել համայնքների ամբուլատոր կետերում և արձանագրել` քանի որ մեկ ամսից ավելի է` դեղորայքային որևէ ապահովում չկա, նկատվում է դեղորայքի այնպիսի տեսակների պակաս, որոնք խիստ անհրաժեշտ  են: Մեր կողմից որոշում է ընդունվել և կազմվել հիվանդներին  երեք ուղղություններով (Մարտունի-Ստեփանակերտ, Բերդաշենից և հարակից համայնքներից  Ստեփանակերտ, Ճարտար-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ)  Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխելու գրաֆիկ»,-ներկայացրել է Հ.Հայրումյանը:

Նրա խոսքով՝ պետական ձեռնարկություններից բացի, բոլոր սեփականատերերը կանգնեցրել են իրենց ձեռնարկությունների աշխատանքները: Առևտրով զբաղվող կազմակերպություններն արդեն երկար ժամանակ է գործունեություն չեն ծավալում, քանի որ ապրանք չկա:

Գյուղատնտեսական ոլորտում աշխատանքներն իրականացվում են խիստ սահմանափակումներով`  այս առումով օրեցօր ավելացնելով խնդիրները:

«Բավական ժամանակ է` խանութներում չկա չոր պարենամթերք, որի պակասը շատ է զգացվում:  Սպառում ենք բացառապես բանջարաբոստանային կուլտուրաները: Սկսած մշակումից մինչև բերքահավաք, թշնամին փորձում է ամեն կերպ խանգարել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Հիմնականում վտանգված են սահմանամերձ խաղողայգիները, նռան այգիները, ցորենի դաշտերը:

Գարու և ցորենի բերքահավաքի ժամանակ թշնամին տարբեր զինատեսակներով կրակ է բացել աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ, բայց մեր ժողովուրդն, իր բնավորության համաձայն, չընկրկեց, այդ պահերին դադարեցրել ու նորից շարունակել է իր աշխատանքը: Վտանգավոր գոտիներում գտնվող ցորենի հունձը գրեթե ավարտել ենք, բայց կանգնել ենք այլ խնդիրների առաջ` կապված վառելիքի հետ: Ունենք խաղողի, նռան, եգիպտացորենի և այլ տարբեր նշանակության այգիներ, որոնք մնացել են անմշակ, անգամ չենք կարողանում բերքը հավաքել: Տարին սկսել ենք լուրջ վնասներ կրելով. երաշտից  տուժել են դաշտերը, ինչի պատճառով ցորենի և գարու բերքատվությունը շատ ցածր է, իսկ բարձրադիր գոտիներում բերքը հասունացման պահին տուժել է կարկտահարությունից ու սելավներից: Սակայն ողջունելի է, որ այս տարի ժողովուրդը մեծ ծավալի բանջարաբոստանային մշակաբույսեր է աճեցրել: Եվ պատահական չէ, որ Մարտունու շրջանի  բերքը  հայտնվել է ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ մյուս շրջանների շուկաներում: Բայց այս պահի դրությամբ խնդիր ունենք բերքի տեղափոխման հարցում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

Նա իրազեկել է, որ վառելիքի սղության պատճառով հացը  շրջանի մի քանի համայնքներ տեղափոխում են ոտքով:  Վերջին մեկ ամսվա ընթացքում  շրջանի փռերն աշխատում են շուրջօրյա: Շրջափակմամբ պայմանավորված՝ շրջանում առկա է նաև ջրի խնդիր:

«Մարտունի քաղաքում և մի քանի այլ  բնակավայրերում ջրի շուրջօրյա  մատակարարումը չենք կարողանում ապահովել, այլ իրականացնում ենք երկու օրը մեկ: Ստեղծված իրավիճակից ելնելով` այդքանն ենք կարողանում ապահովել: Լուրջ խնդիր էր Թաղավարդ և Գիշի համայնքներում  ջրամատակարարման ապահովումը»,-ասել է Հ.Հայրումյանը:

Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարինՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասինՎտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներՓաշինյանը Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգինԵրևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ ԷրդողանՓաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՀոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՀայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայում
Ամենադիտված