Ռուսաստանում 2 հայ է սպանվել․ մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔՌուսաստանի Կրասնոդար երկրամասի Արմավիր քաղաքում մարտի 7-ի երեկոյան Լենին փողոցի բնակելի շենքերից մեկի վերալակում հայտնաբերվել է 2 տղամարդու դի:
Ինչպես հաղորդում է dni24.com կայքը, սպանվածները Հայաստանի քաղաքացիներ են:
Տեղեկատվության համաձայն՝ անհայտ անձանց կողմից սպանված տղամարդիկ մեծածախ առևտրով են զբաղվել. նրանք ապրանքներ են գնել Մոսկվայում և վաճառել են Կրասնոդարում:
Սպանվածների անունները չեն նշվում: Հայտնի է միայն, որ նրանցից մեկը՝ ծնված 1966թ., նույն շենքի բնակիչ է եղել: Երկրորդ տղամարդն ավելի երիտասարդ է եղել, նրա անձը դեռևս չի պարզվել:
Սպանված տղամարդկանցից մեկին ճանաչողները պատմել են, որ դեպքի նախօրեին գործարարներից մեկը խոշոր գումար էր ստացել և պատրաստվում էր գնալ ապրանքի նոր խմբաքանակի հետևից: