Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրատվամիջոցներ. Հնդկաստանը Հայաստանին զենք է մատակարարում Իրանի միջոցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հնդկաստանը Հայաստանին զենք է մատակարարում Իրանի միջոցով։ Ադրբեջանական Caliber հրատարակությունը ձեռք է բերել կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Իսլամական Հանրապետությունից Նուրդուզ սահմանային անցակետով ավտոշարասյունը շարժվում դեպի Հայաստան։ Չնայած մեքենաների պարունակությունը պատված է բրեզենտով, բայց թերթը նշում է, որ տեղափոխվող բեռը ռազմական բնույթ է կրում։ Երկու անկախ աղբյուրներից ստացված մեր տվյալների համաձայն զենք ուղարկողը Հնդկաստանն է, որի հետ Հայաստանը վերջին շրջանում սրընթաց զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը, գրել է Caliber-ը։ Հրատարակությունը հիշեցրել է, որ Երևանն ու Նյու Դելին նախկինում կնքել են ավելի քան 400 մլն դոլարի ռազմական պայմանագրեր, բացի այդ, վերջին շրջանում հաճախակիացել են շփումները կողմերի ռազմական գերատեսչությունների միջև։ Օրեր առաջ հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ում հետ քննարկել են ռազմական համագործակցության ամրապնդման հարցեր։ Հուլիսի 26-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կանչել է Բաքվում Հնդկաստանի դեսպան Սրիդարան Մադհուսուդխանանին և մտահոգություն հայտնել Երևանի և Նյու Դելիի միջև ռազմական համագործակցության խորացման կապակցությամբ։ Քաղաքական գործիչն ասել է, որ Հայաստանին զենքի մատակարարումը Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններին զուգահեռ ծառայում է այդ երկրի ռազմականացմանը և սպառնում է ողջ Հարավային Կովկասի անվտանգությանը։

հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը պայմանագիր էր ստորագրվել Հայաստանի կողմից հնդկական Pinaka բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի, Konkurs հակատանկային հրթիռային համակարգերի, 80 մմ-ոց ականանետների և այլ զինատեսակների գնման վերաբերյալ։ Բացի այդ, Երևանը դիտարկում է Նյու Դելիից հնդկական Tata Advanced Systems և Solar Industries ընկերությունների կողմից մշակված «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր և կամիկաձե անօդաչու սարքեր ձեռք բերելու հնարավորությունը։

Դիտորդների կարծիքով Նյու Դելին պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Երևանին, եթե Մոսկվան հանկարծ դադարեցնի կատարել իր պարտավորությունները այդ ոլորտում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «որոշ դաշնակիցներ զենք չեն մատակարարում, թեև դրա համար միլիոնավոր դոլարներ են հատկացվել»։

Բացի դա անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարները հանդիպել և քննարկել են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի կառուցման հարցը։ Այդ երթուղին Հայաստանի տարածքով պետք է Իրանը կապի Եվրոպայի հետ։ Լրատվամիջոցները հայտնել են, որ այդ երթուղին անհրաժեշտ է նաև Հնդկաստանից Հայաստան զենք մատակարարելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվել «Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի» դեմ. «Փաստ»Ինքնապարոդիա. երբ հնամաշ, «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ. «Փաստ»Հայ երիտասարդ երաժիշտը կմասնակցի աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական փառատոններից մեկին. «Փաստ»Ոստիկանությունը լցվել է գյուղ․ ինչ է կատարվել Փարաքարում․ «Հրապարակ» Բադալյան եղբայրների բիզնեսներից չորսը 1000 խոշոր հարկատուների ցանկում են. «Փաստ»Առաջադրվել ենք ես ու դաշնակիցս․ «Հրապարակ» ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների ապօրինի գույքի գործով դատախազն ազատման դիմում է գրել․ «Ժողովուրդ» Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը չի աջակցում նոր Սահմանադրության ընդունման գաղափարը. «Փաստ»Վարդան Օսկանյանը հուսադրել է․ «Հրապարակ» Բանդայի գործով 7 անձ ձերբակալվել է. ինչ է թաքցնում ՔԿ ղեկավարը․ «Ժողովուրդ» «Մենք կտապալենք Հայաստանի դավաճան իշխանություններին, և դուք խոսելու եք մեզ հետ». Արշակ Կարապետյանը՝ Իլհամ Ալիևին. «Փաստ»«Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ» Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով․ «Հրապարակ» Ինչի՞ հաշվին է Հայաստանը դարձել առաջատար ծաղիկ մատակարարողներից մեկը Ռուսաստանի համար. «Փաստ»«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ կունենա հանրահայտ Berliner Philharmoniker-ումԲախվել են «Mercedes» ու «ՎԱԶ 2107», վիրավnր կաԼուկաշենկոն երկրի նոր վարչապետ է նշանակելԻսրայելը անջատել է Գազայի հատվածում էներգամատակարարումը․ ԶԼՄԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿա 1 զոհ և 3 վիրավորԲաքուն առաջարկում է Երևանին անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնելԱռանց փաստաթղթերի 2 հրացան, փամփուշտներ և կրակված արտույտներԵ՞րբ կնշվի Սուրբ ԶատիկըԲռնցքամարտի կանանց հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանըՍիրիայում ընթացող ցեղասպանությունը պետք է դաս լինի նաև Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել Գյումրիի ընտրությունները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ցիլինդր գլխարկ«Հայաստանը ճամփաբաժնում՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» «Երևանը սկանդալով ազատվում է Կրեմլի հետ բարեկամությունից» Անհայտ կորածների որոնման հարցում պետք է հասնել Երևանի և Բաքվի համագործակցությանըԽոշոր չափի գողություն է եղել Մեծամորի ատոմակայանիցՋորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանն ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա»  մրցանակի ստեղծումը, որը շնորհվելու է  հանուն ուրիշների փրկության իրենց կյանքը վտանգած մարդկանց. պատմության այս օրը (10 մարտ)Ջուր չի լինելու․ հասցեներՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԿեսգիշերին Երևանի Շիրազի փողոցում ավտոմեքենա է այրվելԱյրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակերՏարադրամի փոխարժեքն այսօրԵղանակը ՀայաստանումԻրանը չի սպասելու ԱՄՆ-ից որևէ նամակի, մենք ի վիճակի ենք չեզոքացնել պատժամիջոցները. Ղալիբաֆ Կարեն Խաչանովը հաղթեց չեխ Յակուբ Մենշիկին և դուրս եկավ երրորդ շրջան Ֆրանսիան Ուկրաինային 195 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի՝ ռուսաստանյան ակտիվների եկամուտներից Հայաստանը ծաղիկների գլխավոր մատակարարներից է ՌԴ-ի համար Ավստրալիայում ջրհեղեղի հետևանքով 250 հազարից ավելի տուն հոսանքազրկվել է Օգտագործեք ձեր դիրքը՝ Բաքվում գտնվող հայերի անհապաղ վերադարձն ապահովելու համար․ բաց նամակ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահինԹուրքիան և մի շարք այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայի իրադարձությունների վրա. Աբբաս ԱրաղչիՍիրիայում երկօրյա բախումների հետևանքով 1,000-ից ավելի մարդ է զnhվելԻրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
Ամենադիտված