Նպատակահարմար չի. Թուրքիայում չեղարկել են հայկական պարային ելույթը
ՄՇԱԿՈՒՅԹՄունզուրի մշակույթի և բնության 21-րդ փառատոնի կենտրոնական ծրագիրը «նպատակահարմար» չի գտել Grup Yorum-ի, Grup İsyan Ateşi-ն և հայկական Veradardz Folk Grup-ի մասնակցությունը փառատոնին։
Այս առիթով Կազմկոմիտեի կողմից հայտարարություն է տարածել.
Համաձայն նահանգապետ Թունջելիի հուլիսի 28-ի գրության՝ հանձնաժողովը նշել է, որ իրենց տեղեկացվել է, որ Grup Yorum-ը, Grup İsyan Ateşi-ն և Veradardz Folk Group-ը նպատակահարմար չեն փառատոնի ծրագրում ընդգրկվելու համար.
«Տեղեկացնում ենք հանրությանը, որ Մունզուրի մշակույթի և բնության 21-րդ փառատոնի ծրագրում Grup Yorum-ը, Grup İsyan Ateşi-ն և Veradardz Folk Group-ը չեն կարողանա ելույթ ունենալ, սակայն փառատոնի մնացած ծրագիրը կիրականացվի կենտրոնում և թաղամասերում»։
Կազմկոմիտեից Դերսիմի միությունների ֆեդերացիայի նախագահ Օզքան Թաքարն ասել է. «Մենք չենք ուզում, որ փառատոնն այս երեք խմբերի պատճառով գնա ինչ-որ կետի: Մեր փառատոնը մեծ ոգևորությամբ կանցկացնենք քաղաքի կենտրոնում և թաղամասերում»։
Անցյալ տարի պլանավորված փառատոնում Grup Yorum-ին և Grup İsyan Ateşi-ին ևս հեռացրել են ծրագրից, իսկ արտիստներին թույլ չեն տվել մտնել Դերսիմ: