Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն պատմել է, թե ինչով է զբաղվում «Վագներ» ՄՌԿ-ն Բելառուսում. նա հերքել է Լեհաստանի վրա հարձակման լուրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կեմենեցի շրջանի Բելովեժսկի ագրոքաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչով են զբաղվում  «Վագներ» ՄՌԿ մարտիկները Բելառուսում, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Ինչ վերաբերում է  այդ մասնավոր ռազմական ընկերությանը («Վագներ» ՄՌԿ-ին- ծան.՝ ԲԵԼՏԱ)։ Երբ այդ տհաճ իրադարձությունները եղան, ես ստիպված միջամտեցի։ Որովհետեւ ես հասկանում էի. եթե բռնկվի Ռուսաստանը, թեժ կլինի բոլորի համար։ Միշտ այդպես է եղել պատմության մեջ. հեղափոխություններն սկսվել են այնտեղ, իսկ ավարտվել են մեզ մոտ եւ Կովկասում։ Եվ հետո, նրանք հո մեր մարդիկ են։ Եվ ես խոստացա այն ժամանակ այդ տղաներին. «Եթե դադարեցնեք, ձեզ անվտանգություն ես երաշխավորում եմ, մենք ձեզ դուրս կբերենք Բելառուս, հետո կպարզենք»։ Ինչն էլ այժմ անում ենք»,- ասել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ  ինքն ուզում էր պահպանել այդ ստորաբաժանումը։ «Նրանք իսկական մարտիկներ են, պատերազմի միջով անցած, իրենց շատ ընկերներին կորցրած։ Նրանք միանգամայն անվճար (չնայած վարձկաններ են, փողի համար ամենուրեք թե՛ մարտնչել են, թե՛ աշխատել)  օգնում են մեզ, փորձ փոխանցում»,- ասել է Բելառուսի նախագահը։

«Հանկարծ, վերջերս լսեցի, կատաղել է Լեհաստանը, թե, իբր, այստեղ է գալիս մի ինչ-որ ջոկատ, 100 մարդ։ «Վագներ» ՄՌԿ ոչ մի ջոկատ 100 մարդով այստեղ չի տեղափոխվել։ Իսկ եթե տեղափոխվել էլ է, միայն նրա համար, որ մարտական փորձը փոխանցի այն բրիգադներին, որոնք կենտրոնացած են Բրեստում եւ Գրոդնոյում։ Ես պետք է սովորեցնեմ իմ զինվորականներին, որովհետեւ բանակը, որը չի կռվում, կիսով չափ է բանակ, դուք էլ դա հիանալի հասկանում եք։ Ուստի, պետք է նրանց սովորեցնել։ Դե, ահա նրանք էլ փոխանցում են իրենց փորձը։ Խորհուրդ կտան, ինչ-որ բան կասեն։ Շատ գոհ են մեր զինվորականներից։ Ասում են՝ նրանք շատ պատրաստված մարդիկ են, իսկ որ գլխավորն է՝ նրանք ցանկանում են սովորել։ Ուստի, գտնվելով Օսիպովիչիում՝ Բելառուսի կենտրոնում, այդ տղաները ոչ մի տեղ չեն ձգտում։Նրանք վարժվել են հրաման կատարել»,- ավելացրել է Լուկաշենկոն։

Բացի այդ, նրա խոսով՝ Բելառուսում նախատեսում են ավելի ակտիվ ստեղծել պայմանագրային բանակ։

«Դա իմ նախաձեռնությունն էր, եւ ես չեմ ափսոսում։ Ես ուզում եմ այդ տղաներին թողնել մեր երկրի Զինված ուժերում։ Եվ, նրանց վրա հենվելով, ավելի ակտիվ ստեղծել պայմանագրային բանակ,- ասել է Բելառուսի նախագահը։- Մենք ժամկետայիններ ունենք, զինակոչ. ծառայեց մեկուկես տարի՝ հեռացավ։ Ես ինքս այդպիսին եմ եղել։ Իսկ այնտեղ փորձով իմաստնացած մարդիկ են, այնտեղ հիմնականում սպաներ են, դա նրանց մասնագիտությունն է՝ կռվել կամ պաշտպանել երկիրը։ Ասում են՝ դա նաեւ ավելի էժան է։ Ուստի մենք դիտարկում ենք այդ փորձը, որպեսզի ապագայում պաշտպանենք մեզ։ Միայն դա է մեր նպատակը»։

Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ»
Ամենադիտված