Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամենավտանգավոր և վերջակետ դնող քայլերից մեկը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դիրքորոշումն էր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի դեմ հակահայկական գործողություններ են իրականացվում, որոնց պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է, «Փաստի» հետ զրույցում նշել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, որն այս փուլում Արցախի շուրջ այսօր տեղի ունեցողը դիտարկում է դեռևս շրջափակումից առաջ եղած իրողություններով։

«Եղան մի շարք դիրքորոշումներ, որոշումներ, որոնք և հանգեցրին Ադրբեջանի այսօրվա լկտի վարքագծին ու անպատժելիությանը։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներ գործադրելու հարցում հետամուտ չեղավ։ Խոսքը մի շարք ռազմական հանցագործությունների մասին է, մասնավորապես՝ պատերազմի ժամանակ վարձկանների ներգրավումը, Թուրքիայի՝ պատերազմում ներգրավված կողմ լինելու փաստը, քաղաքացիական անձանց, գերի զինծառայողներին կտտանքների ենթարկելը։ Բացի այդ, 2021-ի խորհրդարանական ընտրություններին Արցախի մասով եղան կեղծ, ստահոդ խոստումներ, որոնց շատ մարդիկ հավատացին ու ընտրեցին Նիկոլին, արդյունքում նա խաբեց բոլորին։ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հիմնական գործընթացն սկսվեց 2021 թվականից։ Եթե մինչ այդ կային նախապատրաստական գործընթացներ, ապա 2021-ից սկսվեց հիմնականը։ Հանձնվեցին Սուսը, Բերձորը, Աղավնոն։ Բերձորի միջանցքը փոխակերպվեց այլընտրանքային ճանապարհով, որը պետք է անցներ Հագարի գետի վրայով։ Սա նշանակում է, որ հայկական կողմը տեղի է տալիս ադրբեջանական կողմի քաղաքական պահանջներին։

Մասնավորապես, բանակցային հիմք հանդիսացող կետերից մեկը 40 կմ երկայնքով միջանցք ասվածն է, որը փոխակերպվում է ուղղակի ճանապարհով։ Սա այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է, որ պետք է 3 տարում նոր նախագիծ ներկայացվեր, մինչդեռ մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանը ոչ միայն նախագիծ ներկայացրեց, այլև ադրբեջանական կողմից ամբողջ ճանապարհը կառուցեց։Իսկ, ընդհանուր առմամբ, հակահայկական ամենավտանգավոր և վերջակետ դնող քայլերից մեկը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դիրքորոշումն էր։ Այս ամենի հետևանքով ունենք այն, ինչ ունենք, որի մեղավորը ոչ թե միջազգային հանրությունն է կամ այլ մարդիկ, այլմոլորակայինները, այլ հենց Հայաստանի Հանրապետության այսօրվա ոչ հայկական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-ասաց Գ. Դավթյանը։

Նա շեշտեց՝ յուրաքանչյուր պետության ղեկավար պատասխանատու է իր պետության թե՛ ապագայի, թե՛ ներկայի, թե՛ նաև անցյալի համար։ «Հետևաբար, եթե յուրաքանչյուր գործողություն չի բխում և հակասում է մեր շահերին, խնդիրը պետք է տեսնենք ներսում։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը տոտալ առումով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության շահերը։ Ռեալ քաղաքականությամբ առաջնորդվելով՝ չեմ տրվի էմոցիաներին ու չեմ քննադատի ռուսներին, Արևմուտքին և այլոց, չնայած յուրաքանչյուրն այս իրականության համար իր բաժին մեղքն ունի։ Ըստ իս, ամենակարևոր և ամենամեծ մեղավորն այստեղ Նիկոլ Փաշինյանն է՝ իր խունտայով։ Իրենց վարած քաղաքականությամբ ու հասարակությանն աղճատելով՝ մինչ օրս տուրք են տալիս Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների իրականացմանը։ Ես չեմ զարմացել, չեմ զարմանում նաև հիմա, երբ տեսնում եմ, թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո ինչպես է միջազգային հանրությունը որպես պրոադրբեջանական կողմ դիրքավորվել։

Իրենք առաջին հերթին շարժվում են տնտեսական շահերով, երկրորդ՝ Ռուսաստանի Դաշնությանը Հարավային Կովկասից դուրս մղելու շահով։Միջազգային հանրության համար Հայաստանի ոչ հայկական իշխանությունների դիրքորոշումը ևս կարևոր հենակետ է։ Նրանք հայտնի դիրքորոշումը որպես հայկական կողմի քաղաքականություն ու պատրաստակամություն են դիտարկում։ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին հայկական կողմն ասել է՝ պետք է այսպես լինի, ու այդ տրամաբանությամբ էլ շարունակվել են բանակցությունները, ինչ-որ թղթեր են ստորագրվել, ինչ-որ գործընթաց, ամեն դեպքում, եղել է։ Եթե այն ժամանակ էլ արվեին այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք անում է Նիկոլը, Հայաստանը 2023-ին երևի արդեն գոյություն չէր ունենա։ Նիկոլն ունի իր հստակ ընկալումները Արցախի ու հայերի նկատմամբ»,-ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսության թեզն առաջ տանելու մասին՝ Գառնիկ Դավթյանը նշեց, որ փորձում են իմիտացիա ստեղծել, թե իբր բանակցություններ են ցանկանում։ «Բայց հասկանում են, որ դա հնարավոր չէ։ Այդ երկխոսությամբ չեն պաշտպանվելու արցախահայության իրավունքները, հաստատ լինելու են տասնյակից կամ հարյուրից ավելի ձերբակալված արցախահայեր։ Եթե այդ երկխոսությունը տեղի ունենա, Ադրբեջանը 2025 թվականին ռուսների՝ Արցախից հեռանալու պահանջի բարձր լեգիտիմություն է ունենալու։ Եթե նման երկխոսություն, անցուդարձ լինի, ադրբեջանցիները գան Արցախ, դա հայաթափման, արցախահայերի ջարդին է հանգեցնելու։ Հիմա ազդող ուժերին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է արվում, որ թուրքերն ու ադրբեջանցիները կարողանան հանգիստ իրենց խնդիրը կատարել։ Միջազգային հարաբերություններից հասկացող յուրաքանչյուր անձ չի կարող այդ կապն ու երկխոսությունը հայերի համար խելամիտ համարել։ Դա միայն Բաքվին ու Թուրքիային է ձեռնտու»,-հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, այս փուլում Ադրբեջանն իրականացնում է ահաբեկում արցախահայերի նկատմամբ, խնդիրը Հակարի կամրջի վերահսկողությունը վերցնելն է.«Երբ նոր էին անցակետ տեղադրում, ասել եմ, որ արցախահայերի նկատմամբ վերահսկողություն ու հավաքագրում է լինելու։ Բայց դրանք վերոնշյալ ավելի գլոբալ նպատակների ավելի մանր դրսևորումներն են»։ Ըստ Գառնիկ Դավթյանի, նման ընթացքը հնարավորինս կասեցնելու միակ տարբերակը իշխանափոխությունն է։

«Այս իշխանության հետ բացառված են ընտրությունները, դիալոգները, համատեղ աշխատանքը։ Իրենք օկուպացիոն ռեժիմ են, որևէ մեկի հետ չեն համագործակցի, համագործակցելուց էլ վերջում «քցելու» են։ Իրավիճակն ինձ մի սցենար է հիշեցնում, երբ մարդասպանը մարդ է սպանում, հետքերը թաքցնում է, իսկ հետո, որպեսզի կասկածի տեղիք չտա, փորձում է ոստիկանների հետ գալ դեպքի վայր, ներկայացնել իր վարկածը։ Փաշինյանը նույնն է անում. արցախահայերին նետում է Ադրբեջանի երախը, հեռվից նայում է, թե երբ են հոշոտելու, կամ ասում է՝ «տեսե՛ք, հոշոտում են արցախահայերին»։ Բազմաթիվ ֆիլմեր կան, երբ մարդասպանը նույն ոստիկանն է, որը հետքերը թաքցնում է, գալիս դեպքի վայր՝ հասկանալու գործընթացը։ Հիմա Փաշինյանը կազմակերպում է արցախահայերի շրջափակումը, որը տանելու է էթնիկ զտման։ Ու հեռվից դիտելով՝ փորձում է միջազգային հանրությանն ապացուցել, որ ինքն այդ ամենի հետ կապ չունի»,-եզրափակեց Գ. Դավթյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված