Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կուկի կղզի՝ սահմանադրության օր, ԱՄՆ՝ Ափային պաշտպանության ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904 –ծնվել է նկարիչ Էդմոնտ Յաղճյանը։

1918– զոհվել է հայտնի հայդուկապետ Սեբաստացի Մուրադը:

1922– Նեմեսիս գործողության շրջանակներում հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը սպանել է Էնվեր փաշային։

1935 –ծնվել է երկրաբան և հասարակական գործիչ Սուրեն Այվազյանը։

1938- ՀԿԿ( բ) ԿԿ-ն որոշում է ընդունել Սբ էջմիածնի վանքը փակելու և կաթողիկոսությունը վերացնելու մասին, բայց սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) պատճառով փոխված իրադրությունը կանխել է այդ որոշման կենսագործումը։

1950 –վախճանվել է արևմտահայ արձակագիր բանաստեղծուհի Անայիսը (Եվփիմե Ավետիսյան)։

1957 –ծնվել է թուրքահայ ռոք, ջազ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը։

1977– ծնվել է ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ֆրենկի Կազարյանը։

1981 –վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Երջանիկ Առաքելյանը։

1990- խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ է ընտրել ՀՀՇ վարչության նախագահ, Դարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին։

1993 —վախճանվել է խորհրդահայ գիտնական-նախագծող Սամվել Քոչարյանցը, որը հանդիսանում է խորհրդային միջուկային և ջերմամիջուկային զինատեսակների նախագծող։

2004- Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի հատվածում անհայտ անձինք ավտոմատներից ու ատրճանակից կրակ են բացել Վանաձորի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում քրեական շրջանակներում որոշ հեղինակություն հանդիսացող «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` Ժորա Մարտիրոսըանը և ազգականը` Ռուդիկ Խաչատրյանը սպանվել են:

2008- մինչեւ 52 կիլոգրամ քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերստին նվաճել է Վիկ (Վախթանգ) Դարչինյանը5-րդ ռաունդում նոկաուտով պարտության մատնելով 32-ամյա ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովին:

2016-Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անսպասելիորեն հրաժարական է տվել՝ իր քայլը պատճառաբանելով առողջական խնդիրներով։

2019-վախճանվել է ամերիկահայ պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Տատրյանը։

2022-վախճանվել է ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1306 —սպանվել է Հունգարիայի, Լեհաստանի և Չեխիայի թագավոր Վացլավ 3-րդը։

1326– դրվել է Մոսկվայի առաջին քարե տաճարի` Վերափոխման մայր տաճարի շինարարության հիմքը։

1783 –տեղի է ունեցել  Գեորգիևյան դաշնագրի կնքումը Ռուսաստանի և Վրաստանի միջև, ըստ որի Արևելյան Վրաստանի նկատմամբ հաստատվել է ռուսական պրեկտոտրեոատ։

1789 —Ֆրանսիայի ազգային ժողովը չեղարկել է հոգևորկանության և ազնվականության ժառանգական արտոնությունների մեծ մասը։

1792 –ծնվել է անգլիացի բանաստեղծ Պերսի Բիշի Շելլին։

1836 —Մոսկվայի Կրեմլում տեղադրվել է ցար-զանգը։

1859 –ծնվել է նորվեգացի գրող, բանաստեղծ և թատերագիր Կնուտ Համսուն։

1875 –վախճանվել է դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։

1879 —էլզասն ու Լոթարինգիան հայտարարվել են Գերմանիայի տարածք։

1901 –ծնվել է ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ Լուի Արմսթրոնգը։

1902– Լոնդոնում բացվել է Թեմզա գետի տակով անցնող Գրինվիչյան հետիոտնային թունելը։

1911– ծնվել է ռուս խորհրդային նշանավոր շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:

1912 —իրականացվել է առաջին ուղևորային թռիչքը լա Մանշ նեղուցի վրայով (ինքնաթիռում եղել է երկու ուղևոր)։

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան պատերազմ է հայտարարել Գերմանիային։

1922 —տեղի է ունեցել հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլի հուղարկավորությունը, որի ժամանակ ամբողջ մեկ րոպե ԱՄՆ-ի մոտ 13 միլիոն հեռախոսներ լռել են։

1961– ծնվել է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման, որը ԱՄՆ պատմության առաջին սևամորթ նախագահն էր։

1984- Վերին Վոլտայի Հանրապետությունն իր անունը դարձնում է Բուրկինա Ֆասո։

1995– Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցոգովինայի զինված ուժերը ներկայիս Սերբիայի տարածքում սկսել են «Փոթորիկ» ռազմական գործողությունը, որի արդյունքում դադարել են գոյություն ունենալ Սերբական կրաինան և Արևմտյան Բոսնիայի հանրապետությունը։

2002 —Աֆղանստանի նախկին թագավորը վերջապես վերադարձել է իր պալատ, որը նա լքել էր 29 տարի առաջ։

2019 —վախճանվել է խորհրդային, ռուսական և ամերիկական շանսոն երգիչ Վիլլի Տոկարևը։

2020-Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել գրեթե 5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր պայթյուն, որը ցնցում և ավերածություններ է առաջացրել, չվնասված կառույց Բեյրութում չի մնացել։ Զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորներինը՝ 4000-ից։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարին
Ամենադիտված