Միայնակ մայր լինելու պատճառները տարբեր են. Անի Քրիստին` մայրանալու և ամերիկյան կյանքի մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Անի Քրիստիի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Անի, վերջերս խոսել էիք մայրանալու մեծ ցանկության մասին։ Ձեր կյանքում կա՞ այն մարդը, ում տեսնում եք՝ որպես Ձեր ապագա երեխայի հայր։
–Յուրաքանչյուր կին ծնվում է գենետիկական այդ կոդով, որ պետք է մայրանա։ Ես փոքր տարիքից, նույնիսկ տունտունիկ խաղալու ժամանակվանից, երազել եմ մամա դառնալու մասին, բայց չեմ հոգնի ասել, որ շատ լուրջ եմ վերաբերում այդ փաստին։ Այդ տեսակը չեմ, որ ուղղակի մայրանամ, երեխային դաստիարակեմ ինչպես պատահի։ Կմայրանամ այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնեմ և կստեղծեմ բալիկ այն տղամարդու հետ, ում կհամարեմ, որ պետք է լինի իմ ամենավերջին տարիների ընկերը։ Իհարկե, շատ լավ գիտեմ, որ դա շատ դժվար է լինելու, բայց, ինչպես ասում են, ուշ լինի, բայց լինի տեղին և ճիշտ մարդու հետ։ Ամեն ինչ առջևում է։
– Շատ կանայք, երբ արդեն բնազդաբար ուզում են մայրանալ, պատրաստ են նաև միայնակ մայր դառնալ։ Դուք պատրա՞ստ եք, թե՞ երեխա կունենաք միայն ամբողջական ընտանիքում։
–Իհարկե, ընտանիքն ամբողջական է, երբ կա հայր, մայր, երեխա կամ երեխաներ։ Ես ոչ մեկի ճակատագիրը քննարկելու ոչ իրավունք ունեմ, ոչ էլ կարող եմ ինչ–որ կարծիք արտահայտել։ Միայնակ մայր լինելու պատճառները տարբեր են։ Կան մարդիկ, ովքեր ամուսնանում են, բայց վերջում դառնում են միայնակ մայր կա հայր։
Առանց մեծ–մեծ խոսելու կարող եմ ասել, որ կցանկանամ իմ ընտանիքը լինի ամբողջական, որովհետև ինձ համար շատ կարևոր է այդ հոր, մոր գործոնն ընտանիքում։ Բայց ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու իր կյանքում։ Այդ ամբողջական ընտանիքները մեկ էլ դառնում են միայնակ կամ հակառակը՝ միայնակները դառնում են ամբողջական։
Միայնակ մայր դառնալու ցանկություն բացարձակ չունեմ։ Ասում են՝ Աստծուն մի պատմիր քո պլանների մասին և մի ծիծաղեցրու իրեն, բայց ինձ համար ամբողջական ընտանիքն է իդեալական։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում