Վրաստանի հանգստավայրում սողանքի հետևանքով երկու մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում սողանքը քանդել է կամուրջը Շովի հանգստավայրում՝ Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի շրջաններում. ասել է Օնիի քաղաքապետ Սերգո Խիդիշելին։
Երեկ Ռաչայի Շովի հանգստավայրում սողանքի տարածքում փրկարարները հայտնաբերել էին երկու մարդու դի. գրում են լրատվամիջոցները՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով։
Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով անհետ կորածների որոնողական աշխատանքներում ներգրավվել է կինոլոգների խումբ. հայտնում է ՆԳՆ-ն։
Աղետի գոտուց անվտանգ վայր է տարհանվել արդեն 140 քաղաքացի։ Փրկարարական գործողությանը մասնակցել է 400 մարդ։
Մոտ 44 մարդ դեռ համարվում է անհետ կորած։