Թուրքիան և Ռուսաստանը հացահատիկի գործարքում նույն կողմում են. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի Դաշնության հետ նույն կողմում է հացահատիկի գործարքի հետ կապված իրավիճակում։
«Մենք Ռուսաստանի հետ նույն կողմում ենք։ Մենք ալյուր կարտադրենք այն հացահատիկից, որը Ռուսաստանը կմատակարարի Սև ծովի միջանցքով, որից հետո այդ ալյուրը կուղարկվի Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ և զարգացող երկրներ»,- ասել է Էրդողանը։
Ինչպես նաեւ հայտնի դարձավ, Թուրքիայի նախագահն ակնկալում է, որ օգոստոսին կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։ Նա ընդգծել է, որ Պուտինի՝ Թուրքիա այցի հստակ ժամկետը դեռ որոշված չէ։ Այս պահին այդ հարցը մշակում են ԱԳՆ-ի եւ հետախուզության ղեկավարները։
Օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև։ Էրդողանի գրասենյակից հայտնում են, որ նրանք պայմանավորվել են Պուտինի Թուրքիա այցի շուրջ։ Կրեմլը խոսել է մի շարք հարցերի վերաբերյալ ՌԴ նախագահի սկզբունքային դիրքորոշման մասին։ Զրույցը տեղի է ունեցել Թուրքիայում հանգստի նկատմամբ ռուսների աճող հետաքրքրության ֆոնին։