Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բուրկինա Ֆասո՝ Անկախության օր, Իրան՝ Մարդու իրավունքների պաշտպանության իսլամական օր, Խորվաթիա՝ Հաղթանակի և հայրենիքի երախտագիտության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1738 –ծնվել է գրող Աստվածատուր Բաբիկյանը։

1854- Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Կարսի մոտակայքում տեղի է ունեցել Կուրյուկ-Դարայի ճակատամարտը, որտեղ Բեյբութովի ղեկավարած ռուսական բանակը ջախջախել է թուրքերին:

1904- ծնվել է գրականագետ Նորայր Դաբաղյանը։

1904– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ Սուրեն Ավչյանը:

1905– ծնվել է խորհրդահայ հանրահայտ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Արտեմ Միկոյանը։

1920– Հաճընի հերոսամարտի ժամանակ մոտ 200 հայ կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցել են թուրքական դիրքերին, ոչնչացրել մի ամբողջ դասակ և գրաված ծանր հրանոթը տեղափոխել են Հաճընի հրապարակ և դրանով կրակ բացել թուրքերի վրա:

1932– ՀՍԽՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

1955 –վախճանվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։

1969 –ծնվել է հանրահայտ երգչուհի Նունե Եսայանը։

1974-ծնվել է բանաստեղծ Նաիրա Համբարձումյանը։

1974– ծնվել է ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

2000-վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր և խմբավար էմին Խաչատրյանը։

2005- սկսվել է ռուսաստանյան տեխնիկայի դուրսբերումը հայաբնակ Ջավախքում գտնվող ռուսական ռազմակայանից՝ 12 մեքենա է դուրս  եկել Ախալքալակի 62-րդ ռազմակայանից և ուղևորվել դեպի Ռուսաստան:

2006- վնասվել է Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ Հայաստանի ինտերնետային կապն ապահովող մալուխը, ինչի արդյունքում գրեթե ողջ Հայաստանն անորոշ ժամանակով զրկվել է ինտերնետային կապից: 

2009- Երևանի պատմության թանգարանում բացվել է հին Երևանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

2014 –վախճանվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը։

2019-Ստեփանակերտում մեկնարկել են համահայկական 7-րդ խաղերը, մինչ այդ տեղի է ունեցել ազգային միասնականությունը խորհրդանշող համահայկական հանարահավաք վարչապետի գլխավորությամբ։

2021-Տավուշի մարզի Ոսկեպարում հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուս սահմանապահներ են տեղակայվել:

2022- Աղավնոյի, Սուսի և Բերձորի բնակիչներին միչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրվել դուրս գալու համար, քանի որ նշված բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1420 — չեխական տաբորիտները ներկայացրել են իրենց ծրագիրը («12 փարիզյան հոդված»), որը պահանջում էր շռայլության և չարության ոչնչացում և սրբապատկերների փառաբանման արգելք։

1540 –ծնվել է հոլանդացի կրոնաբան և բանասեր Ժոզեֆ Սկալիգերը։

1716 – Ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ Պետրովարադինյան ճակատամարտում ավստրիական զորքերը ջախջախել են Օսմանյան Թուրքիայի բանակին։

1772 —տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի առաջին բաժանումը Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի միջև։

1844 –ծնվել է ռուս նկարիչ Իլյա Ռեպինը։

1850– ծնվել է ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը:

1884 - Նյու Յորքի Բեդլոուի կղզում տեղադրվել է Ազատության արձանի հիմնաքարը։

1890 —Բրիտանիան համաձայնվել է Մադագասկարը ընդունել Ֆրանսիայի սեփականություն։

1891 —ստեղծվել են առաջին ճանապարհային չեկերը («American Express»)։

1895 –վախճանվել է գերմանացի մարքսիստ փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը։

1914- ԱՄՆ-ի Կլիվլենդ քաղաքում տեղադրվել են առաջին էլեկտրական լուսացույցերը։

1930– ծնվել է ամերիկացի տիեզերագնաց, Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը հանդիսացող Նիլ Արմստրոնգը։

1939 —Խալխին-Գոլի շրջանում տեղի ունեցած ճակատամարտում ռուս օդաչու Միխաիլ Յույկինն աշխարհում առաջին անգամ այրվող ինքնաթիռն ուղղել է դեպի հակառակորդի ցամաքային նշանակետ։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Օդեսայի հերոսական պաշտպանությունը ֆաշիստական զորքերից։

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացվել է առաջին հաղթանակի հրավառությունը 12 համազարկով 124 հրանոթից։

1953 —ԽՍՀՄ-ի Սեմիպալատինսկ փորձադաշտում պայթեցվել է առաջին խորհրդային ջրածնային ռումբը՝ РДС-6с-ն։

1962 –վախճանվել է ամերիկացի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն։

1964 - Վիետնամի պատերազմում Միացյալ Նահանգների ավիաուժն առաջին անգամ ռմբակոծել է Հյուսիսային Վիետնամը։

1967– Փինք Ֆլոյդ բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբը թողարկել է իր առաջին ալբոմը` The Piper at the Gates of Dawn-ը:

1968 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, իրավաբան Մարին Լը Պենը։

1980 - Բելգիան լեզվական հատկանիշով բաժանվել է երեք գավառների։

1987 —վախճանվել է թատրոնի և կինոյի հանրահայտ խորհրդային դերասան Անատոլի Պապանովը։

1994 —Կուբայի մայրաքաղաք Հավանայում սկսվել են փողոցային բողոքի ակցիաներ ընդդեմ Կաստրոյի ռեժիմի։

2010 - Չիլիի ածխահանքում 700 մ խորության վրա փակվել և 69 օր են անցկացրել 33 ածխահատ։

2016 —Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո-դե-ժանեյրոյում բացվել են 29-րդ օլիմպիկան խաղերը։

Կ. Խաչիկյան

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված