Քերոբյանը Ուզբեկստանի գյուղնախարարի հետ քննարկել է ագրոարդյունաբերական բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդ կատարած այցի շրջանակում հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարար Ազիզ Վոիտովի հետ։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ագրոարդյունաբերական բնագավառում համագործակցությանը, գյուղատնտեսության մեջ չօգտագործված ներուժի ու հնարավորությունների օգտագործմանը վերաբերող հարցեր։ Կողմերը ներկայացրել են նաև երկու երկրներում գործող պետական աջակցության գործիքակազմը։
Առանձին անդրադարձ է կատարվել խաղողագործության, գինեգործության և ոգելից խմիչքների արտադրության ոլորտում համագործակցության հնարավորություններին։
Հանդիպման ավարտից հետո հայկական պատվիրակությանը ներկայացվել են Ուզբեկստանի գյուղատնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու ընթացիկ նախագծերը։