Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պիտի ցանկացած գաղափար ներդնենք Արցախը հզորացնելու համար. Ստեփանակերտում տեղի է ունեցել «Artsakh STEM Expo 2023»-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aյսօր՝ օգոստոսի 6-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Գիտություն և մոտիվացիա» խորագրով «Artsakh STEM Expo 2023» կրթական-տեխնոլոգիական միջոցառումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակը բնագիտական, տեխնոլոգիական, «Ճարտարագիտություն» և «Մաթեմատիկա» առարկաների նկատմամբ դպրոցականների և ուսանողների հետաքրքրությունը մեծանելն է, ինչպես նաև ինժեներական, տեխնոլոգիական և IT ոլորտներին նրանց ծանոթացնելն ու կրթություն-աշխատաշուկա կապի ընդլայնումը։ Բացման արարողությանն Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ողջունելով մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար կարևորել է գիտության ու տեխնիկայի սրընթաց առաջընթացից հետ չմնալը:

«Պիտի ցանկացած միտք, գաղափար ներդնենք Արցախը հզորացնելու համար: Այս հարթակը բարենպաստ է, որպեսզի կարողանանք գեներացնել մեր գաղափարները մտահղացումները և փոքր- ինչ առաջ մղենք գիտության զարգացումն Արցախ աշխարհում»,-ասել է նախարարը՝ արգասաբեր աշխատանք մաղթելով միջոցառման մասնակիցներին:

Հեռավար ողջունելով ներկաներին, «Artsakh STEM Expo 2023»-ի կազմակերպչական աշխատանքների համակարգող Արտավազդ Բոյաջյանը շնորհակալություն հայտնեց իր թիմին, որի շնորհիվ հնարավոր է դարձել հաղթահարել շրջափակման շատ դժվարություններ ու կյանքի կոչել գաղափար, որի նպատակն ուսման, զարգացման և առաջընթացի համար միջավայր ու հնարավորություններ ստեղծելն է:

Միջոցառման աջակից, ամերիկաբնակ Քրիստինե Զաքարյանի խոսքով՝ առանց գիտության ու տեխնոլոգիական առաջընթացի ուժեղ պետություններ չեն լինում: 

«Աշխարհը զարգանում է շատ արագ, իսկ այդ ամենից հետ մնալը նշանակում է պարտվել»,-շեշտել է նա՝ անհրաժեշտություն համարելով աշխարհի գիտատեխնոլոգիական տեղաշարժերին, նորություններին հետևելն ու դրանք ի շահ Արցախի կիրառելը:

Միջոցառմանը տեղի է ունեցել գիտական, ինժեներական և աշակերտական-ուսանողական խմբերի հետազոտական արտադրանքի և աշխատանքների ցուցահանդես: Պանելային քննարկումների ընթացքում էլ գիտական, ինժեներական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչներն անդրադարձլ են իրենց փորձին, աշխատանքի առանձնահատկություններին, ոլորտում առկա հնարավորությունները, նոր տենդենցներին ու մասնագիտություններին:

Ըստ կազմակերպիչների կազմակերպվելու է նաև Արցախում գործող գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթ՝ նպատակ ունենալով խթանել ՀՀ-ում և սփյուռքում գործող տեխնոլոգիական ընկերությունների հետ կապերը և մենթորության հնարավորություն ստեղծել։

Միջոցառմանը մասնակցել են հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, ուսանողներ, հետաքրքրված անհատներ:

Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ» Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը․ «Հրապարակ» ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ» Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ»Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ Ռայդեր
Ամենադիտված