ՌԴ-ն ու ԻԻՀ-ն մտադիր են համագործակցել ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման և արտադրության ոլորտում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Անդրեյ Բոգինսկին ընդգծել է ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման և արտադրության ոլորտում Իրանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը, տեղեկացնում է Tasnim-ը։
Կիրակի Իրանի առևտրի նախարարությունում տեղի է ունեցել փորձագետների մակարդակով հանդիպում՝ «Իրանի և Ռուսաստանի միջև ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման և արտադրության ոլորտում համագործակցության զարգացման լուծումների և անհրաժեշտ ենթակառուցվածքների տեսություն» թեմայով։
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ ավիացիայի հարցերով ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Անդրեյ Բոգինսկին և տրանսպորտի հարցերով Իրանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար Մանուչեհ Մանթեգին։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերը համաձայնագիր կկնքեն ինքնաթիռների և ուղղաթիռների հիմնանորոգման և արտադրության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ։
Նախատեսված ծրագրի համաձայն, ռուսաստանյան պատվիրակությունը կայցելի Իրանի ավիացիոն և պաշտպանական արդյունաբերություն՝ դրանց հնարավորություններին ծանոթանալու համար։