Տաջիկստանում բեռնատարի վթարի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 14-ը՝ վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն 10 մարդ է զոհվել Տաջիկստանի Խաթլոնի շրջանի Կուլյաբ քաղաքում բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով. այդ մասին հայտնում է հանրապետության նախագահին առընթեր արտակարգ իրավիճակների կոմիտեն։
«Վթարի հետևանքով զոհվել է 10 քաղաքացի, 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ օգոստոսի 6-ի երեկոյան բեռնատարը մխրճվել է այլ ավտոմեքենաների ու տների մեջ։ Միջադեպի պատճառը եղել է արգելակների խափանումը։