Ալիեւն այցելել է Չայլի գյուղ, որը 10 կիլոմետր է հեռու Տավուշի մարզից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի այցելել է Ղազախի շրջան, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ուղեւորության ընթացքում նա մասնակցել է Ղազախ քաղաքում ջրամատակարարման համակարգը եւ կոյուղին շահագործման հանձնելու արարողությանը։
«Բացի այդ, Ալիեւը մասնակցել է Ղարափափագ-Չայլի ավտոճանապարհի բացմանը վերակառուցումից հետո, ծանոթացել է պայմաններին, որոնք ստեղծվել են պետական սահմանապահ ծառայության «Ղազախ» սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ դիվիզիայի գումարտակային համալիրում»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշենք, որ Չայլի գյուղը գտնվում է Տավուշի մարզի անկլավներից 10 կիլոմետր հեռու։