Ուկրաինան նախատեսում է Ռուսաստանի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայում հանդիպումից հետո Ուկրաինան նախատեսում է երկու գագաթնաժողով անցկացնել նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած «խաղաղության բանաձեւի» վերաբերյալ, որը Ռուսաստանի մասնակցությամբ գագաթնաժողովներից մեկն է։ Այս մասին երկուշաբթի օրը Կիեւում լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, փոխանցում է Европейская правда-ն:
Դրանից հետո, ըստ Երմակի, պետք է մի քանի գագաթաժողովներ անցկացվեն՝ «խաղաղության բանաձեւի» յուրաքանչյուր կետի շուրջ, որտեղ կմշակվեն դրանց իրականացման ուղիները։
«Երկրորդ գագաթնաժողովը, վերջինը, պետք է ֆիքսի պատերազմի ավարտը»,- հայտարարեց նա։
Երմակը հավելել է, որ այս գագաթնաժողովում ներառվելու է Ռուսաստանի մասնակցությունը։ «Մենք Ջիդայում չենք քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների որևէ պայմաններ... Բայց պատերազմի ավարտին անհրաժեշտ կլինի նրանց ներգրավել»,- նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարը։
Երմակն ընդգծել է, որ առանց Ռուսաստանի կողմից Ուկրաինայից զորքերը դուրս բերելու մասին կետի իրականացման, այդ պլանն անհնար է։