Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղդամի թեման՝ «օվերտոնի պատուհանով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մի քանի օրերին հայաստանյան հանրային տիրույթում բավական ակտիվ, ինչ-որ տեղ նաև իշխանությունների որոշակի ուղղորդմամբ, ինտենսիվ տիրաժավորվում է արցախահայությանն Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար օգնություն տրամադրելու հնարավորության մասին թեզը։ Հատկանշական է այն, որ այս դրույթը մի տեսակ նրբորեն, բայց հատուկ, իշխանության սոցցանցային պրոպագանդիստներն աստիճանաբար դոզավորում են իրականացնում՝ մարդկանց ենթագիտակցության մեջ քայլ-քայլ նման օրակարգի գոյությունը կյանքի կոչելու նպատակով։

Ըստ էության՝ մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները չեն թաքցնում Արցախն Ադրբեջանին հանձնելու՝ իրենց պատրաստակամությունը, ավելին՝ հստակ ու բաց տեքստով խոսում են դրա մասին և քանիցս վերահաստատում այդ դրույթը։

Մի պահ փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Փաշինյան-Ալիև-Միշել վերջին հանդիպումից հետո, երբ Աղդամով ճանապարհ տալու թեման դարձավ էլ ավելի շատ շրջանառվող։ Մասնավորապես, Միշելը հայտարարում է, թե ողջունում եմ Ալիևի պատրաստակամությունը հումանիտար օգնություն ուղարկել Աղդամով՝ Արցախ։ Ընդհանրապես նման կարգի հայտարարությունները համաձայնեցված են լինում բանակցությունների մասնակից կողմերի ԱԳ նախարարների կամ ներկայացուցիչների հետ, դա դիվանագիտական կարևոր նորմ է։ Բնականաբար Փաշինյանը նստած է եղել բանակցային սեղանի մոտ, լսել, թե ինչպես են ողջունում Ալիևի պատրաստակամությունն օգնության ձեռք մեկնել Արցախին և, փաստացի, չի տեսնում Ալիևի ցեղասպան գործողության դատապարտումը։ Դրանից հետո Արցախի իշխանություններն իրենց քայլերը չեն սինքրոնիզացնում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողների հետ, ամորֆ հայտարարություններ են անում և մարդիկ մեծ մոլորության մեջ են հայտնվում։

Վերը ներկայացված դրվագը, որը գրեթե 100 տոկոսով հավանական տարբերակ է, խոսում է այն մասին, թե ինչ աստիճանի անեական ու ոչ մի գրոշի նշանակություն չունի Արցախի հարցն ու 240 օր շրջապատված, սովահար ու ցեղասպանվող արցախահայության ճակատագիրը Նիկոլ Փաշինյանի համար։ Դեռևս, 5 տարի առաջ, երբ պաթոսախեղդ ու դիֆիրամբային ճառերի «սեզոնն» էր, իսկ ազգաբնակչության 95 տոկոսը լեթարգիական թմբիրի մեջ, նույն Նիկոլը կուրծք էր ծեծում, որ «սիրում է Արցախն ու արցախցիներին», հայտարարում, թե «Արցախը հայկական պատմական հայրենիք է», իսկ «ինքնորոշման հարցն այլընտրանք չունի»։ Այսօր տրամագծորեն ունենք այլ պատկեր․ Փաշինյանն, անգամ, չի օգտագործում «Արցախ» ու «արցախահայություն» տերմինները, 2020-ի նոյեմբերից հետո, ոչ մի անգամ ոտք չի դրել այնտեղ, իսկ ինքնորոշման իրավունքը վաղուց գտնվում է խորը մոռացության մեջ՝ հստակ հայտարարելով, որ «Արցախն Ադրբեջանի մաս է»։  

Այստեղ գործ ունենք մի հետաքրքիր իրավիճակի հետ․ 8 ամսից ավել շրջափակման մեջ գտնվող Արցախի համար ներկայումս յուրաքանչյուր թեմա, որը կապված է կենսական խնդիրը լուծելու հետ, ունի որոշակի առաջնայնություն, իսկ հայաստանյան հակահայ իշխանությունների կողմից տիրաժավորվող Աղդամով հումանիտար բեռի մուտքի թեման «օվերտոնի պատուհանի» հերթական սերիան է, որով մարդկանց ենթագիտակցության մեջ փորձելու են աստիճանաբար այն «նստեցնել», որպեսզի որոշակի ժամանակահատված հետո այն ամենևին խորթ չթվա և ինչ-որ տեղ քննարկելու ենթակա հարց դառնա։ Սա Նիկոլի կողմից բազմաթիվ անգամներ պրակտիկապես կիրառված համակարգ է, որով նա կարողանում է իր քաղաքական քիմքին հաճելի օրակարգեր իրականացնել ու հասնել հերթական հակապետական գործարքի կայացմանը։

Արմեն Հովասափյան

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված