Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրջ նախազգուշացում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է.

«Ռուսաստանը ցուցադրականորեն հրաժարվում է ինչ-որ գործողություններից եւ որոշումներից ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին եւ բանակցային գործընթացում ի հայտ եկող միտումներին։

Նա նշեց, որ շատ շուտով մենք հիշելու ենք ապրիլյան պատերազմի մեկ տարին, ինչպես նաեւ մի շարք կորսված հնարավորություններ։ Դվորնիկովի որակմամբ, 2016թ. ապրիլը սանձազերծեց Երեւանի ձեռքերը։ «Լավ հնարավորություն էր ստեղծվել վերսկսել բանակցային գործընթացը, դրան միացնելով նաեւ ԼՂՀ ներկայացուցիչներին։ Այդ հնարավորությունը, չգիտես թե ինչու, բաց թողնվեց։ Կրկին «Մոսկվա՞ն է մեղավոր»։ Դա, իհարկե, շատ հարմարավետ բացատրություն է։ Կարելի է ընդհանրապես ոչինչ չանել, չլուծել սեփական խնդիրները եւ հենց ինչ որ այլ բան՝ մատնանշել Կրեմլին այն դեպքում, երբ Ռուսաստանը ցուցադրականորեն հրաժարվում է ինչ-որ գործողություններից եւ որոշումներից բանակցային գործընթացում առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների։

Մոսկվայի համար «ղարաբաղյան հարցն» այն գլխավոր հարթակն է, որտեղ կա ամբողջական համաձայնություն արեւմտյան գործընկերների հետ։ Ներկայումս դա էական ռեսուրս է, որը թույլ է տալիս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ շփման գիծ գտնել»,- ասաց Դենիս Դվորնիկովը։ Խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ «Իսկանդերը» կիրառելու վերաբերյալ հայտնի հայտարարությանը, Դենիս Դվորնիկովն ասաց. ««Իսկանդերի» հնարավոր կիրառության մասին հայտարարությունը լուրջ նախազգուշացում էր Բաքվի իշխող ռեժիմի համար։ Դա մեկ նպատակով արվեց՝ թույլ չտալ մասշտաբային ագրեսիայի նոր գործողություններ։

Ցավոք սրտի, հենց Ադրբեջանն է մղում նման հայտարարության։ Արցախի հնարավոր ճանաչման հայտարարությունն անկասկած ինտրիգային է։ Բայց դա մեզ կրկին էությունից շեղում է հարցից, թե ինչ է արել Հայաստանը, որպեսզի ԼՂՀ-Արցախը վերադարձնի բանակցային սեղան։ Դա շատ ավելի կարեւոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա դրանք բավականին կանխատեսելի են։ Յուրաքանչյուր իրադարձություն, որն ավելորդ անգամ հաստատում է, որ Արցախը արդյունավետ եւ ամբողջական պետություն է, ագրեսիա է հարուցում։ Անհրաժեշտ է տեղում ցույց տալ, որ հակամարտությունը կարգավորված չէ։ Իսկ ԼՂՀ ՊԲ-ն ցույց տվեց, որ պատրաստ է նման «ավանդական» հարձակումների»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված