Իրանի գլխավոր դատախազի տեղակալը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման առթիվ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍկսվել է Իրանի գլխավոր դատախազի անվտանգության և քաղաքական հարցերով տեղակալ Մեհդի Ամիրի Իսֆահանիի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ադրբեջան։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից, գրում են տեղական լրատվամիջոցները։
Իրանի գլխավոր դատախազի տեղակալը ափսոսանք է հայտնել այս տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման կապակցությամբ։
Բացի այդ, նա մանրամասն տեղեկացրել է քրեական գործի քննության ընթացքի մասին՝ նշելով, որ այն կավարտվի հնարավորինս սեղմ ժամկետներում և գործով օրինական որոշում կկայացվի, իսկ մեղավորներն արժանի պատիժ կստանան։