Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմական վերադասավորում ադրբեջանական ձևով, կամ տարածքային պահանջներ հեռուստատեսությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Moscowtimes.ru-ն գրում է, որ խոսվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի մոտալուտ ստորագրման մասին, բայց դրա հետ մեկտեղ Բաքվի իշխանություններն ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», այսինքն Հայաստանի թեմային։

Խորհրդային տարիներին ՀԽՍՀ-ի արևելքում բազմաթիվ ադրբեջանցիներ էին ապրում, իսկ հիմա Բաքվում ակնարկում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ մեկտեղ պետք է լուծվի ադրբեջանցիների հայրենի հողեր վերադարձի հարցը։ Բաքվի «բազեների» կարծիքով դա պետք է մի տեսակ հավասարակշռություն ստեղծի, որպեսզի ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանը ստանա անհավատարիմ բնակչություն, որի հետ հարկ կլինի հարաբերություններ կառուցել։ Պարզապես հստակ պատասխան չկա այն հարցին, թե ինչպե՞ս է նման պլանը կյանքի կոչվելու «գետնի վրա»։ Բայց Բաքվում սկսել է գործել Արևմտյան Ադրբեջանի հեռուստաալիքը։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միաժամանակ հարցազրույց են տվել Euronews հեռուստաալիքին կիսվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի իրենց տեսլականներով։ Սենսացիաներ չեն եղել։ Իլհամ Ալիևը, իր սովորական ձևով, խոսել է Ադրբեջանի անվերապահ հաղթանակի մասին, որը պետք է ապահովվի պարտված Երևանի հետ հաշտության պայմանագրի ստորագրմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու համար։

Բայց Ադրբեջանի նախագահի ելույթի ամենամեջբերված պահը, թերևս, հետևյալ արտահայտությունն էր. «Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի»։

Սակայն իրականում Բաքուն գործում է ներկայումս տարածված հիբրիդային մեթոդների ոգով։ Չնայած հայկական տարածքների լիարժեք բռնակցման մասին խոսք չկա, սակայն նրանք փորձում են Հայաստանի համար, թերևս, ամենակարևոր շրջանը մտցնել Բաքվի վերահսկողության տակ այնտեղ ստեղծելով ադրբեջանական սփյուռք։ Խոսքը Զանգեզուրի մասին է՝ հայկական տարածքի նեղ (մոտ 30 կիլոմետր լայնությամբ) շերտի, որը ձգվում է Երևանից հարավ մինչև Իրանի սահման։

Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այս շրջանով պետք է ճանապարհ կառուցվի Ադրբեջանը կապելով Նախիջևանի էքսկլավի հետ։ Դրանից հետո անցած երկուսուկես տարիներին հայ և ադրբեջանցի դիվանագետները բառացիորեն վիճում են, թե արդյո՞ք այդ ճանապարհը պետք է արտատարածքային լինի։

Ադրբեջանի իշխանություններն ակնհայտորեն մտադիր են էլ ավելի բարդացնել այս առանց այն էլ բարդ իրավիճակը տարածաշրջանում ավելի մեծ լծակներ ձեռք բերելու համար։ Այն հաղթաթուղթը, որը նրանք փորձում են խաղարկել պատմական փաստն է, որ մինչև 1987 թվականը Հայկական ԽՍՀ հարավում շատ ադրբեջանցիներ են ապրել։ Կապան քաղաքից նրանց բռնի տեղահանման դրվագը նկարագրված է բրիտանացի հետազոտող Թոմ դե Վաալի «Սև այգին» գրքում, որը մինչ օրս համարվում է Ղարաբաղյան հակամարտության մասին ամենաօբյեկտիվ տարեգրությունը։

«1987 թ. նոյեմբերին Բաքվի երկաթուղային կայարան ժամանեց երկու բեռնատար վագոն, որտեղ ազգամիջյան բախումների պատճառով Կաֆանից փախած ադրբեջանցիներն էին»,- գրել է դե Վաալը: Այդ դեպքի մասին տեղեկությունը շատ քիչ է, մամուլում ընդհանրապես չի լուսաբանվել, բայց մնացել են այդ իրադարձությունների ականատեսները։ Բաքվեցի այրիացած Սվետա Փաշաևան պատմել է, թե ինչպես է տեսել փախստականներին, որոնք գալիս են Բաքու և ինչպես է նրանց հագուստ և սնունդ տվել, նրանք կապանցի ադրբեջանցիներ էին։ Այնտեղ տղամարդիկ կային՝ գյուղացիներ, կեղտոտ, երկար մազերով ու մորուքով, ծերեր և երեխաներ։

Այդ իրադարձությունները շատ ավելի քիչ են ուսումնասիրվել, քան նույնիսկ այդ տարիների մյուս հանցագործությունները՝ Բաքվի և Սումգայիթի ջարդերը, Խոջալուի դեպքերը։ Սակայն անկախ ամեն ինչից Ադրբեջանի իշխանությունների համար այդ դրվագն է դարձել սեփական անմեղության գրեթե առանցքային հաստատումը. «հայերն էին, որ առաջինը սկսեցին ադրբեջանցիներին վտարել իրենց տարածքից, իսկ մերոնք ուղղակի ի պատասխան գործեցին»։

Այն, որ Հայաստանից ներգաղթյալներ են եղել Ադրբեջանում միշտ էլ գիտեին, սակայն վերջին մեկ տարում է այդ թեման սկսել հատուկ ուշադրության արժանանալ։ Հունվարին «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող հասարակական կազմակերպությունը հրապարակեց «Վերադարձի հայեցակարգը», որում որպես հիմնական նպատակ նշվում է «պայմանների ստեղծումը ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու համար, այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական ​​և կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը»: Մինչև 2022 թվականը այդ կազմակերպությունն ուներ ավելի համեստ անվանում- «Ադրբեջանի փախստականների միություն» և հազվադեպ էր հայտնվում լրատվամիջոցներում։ Չնայած Իրևանի խանության (այսինքն Երևան), Զանգեզուրի լեռներ և Գոյչա-Գոլի ափեր (այսինքն Սևանա լիճ, որը պատկերված էր այդ հասարակական կազմակերպության տարբերանշանի վրա) ադրբեջանցիների «վերադառնալու» բուն գաղափարը Բաքվում հնչել է դեռևս Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից առաջ։ Ճիշտ է, այն, թե կոնկրետ ի՞նչ պետք է հասկանալ «վերադարձ» բառի տակ, Բաքվում նախընտրում էին լռել։ Այդ հարցում որոշ առանձնահատկություններ սկսել են ի հայտ գալ միայն հիմա, և ոչ թե պաշտոնական, այլ միայն փորձագիտական ​​մակարդակով։

Հուլիսի վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ երկրում գործարկվում է նոր ինտերնետային հեռուստատեսություն՝ «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսությունը։ Հեռուստատեսություն ասելը, իհարկե, բարձր է հնչում, նախագիծը գործում է YouTube ալիքով՝ շաբաթական 4 անգամ, բայց դրան մասնակցում են երկրի ամենահայտնի հրապարակախոսները, ինչպիսիք են Ռիզվան Հուսեյնովը և Զաուր Մամեդովը։

Առաջին և առայժմ միակ տեսանյութը սկսվում է Համայնքի անդամներին ուղղված Իլհամ Ալիևի ելույթով, որում նա, ինչպես Վլադիմիր Պուտինը Զորկինի հետ հանդիպմանը, անդրադառնում է հին քարտեզին։ «20-րդ դարասկզբի քարտեզը ևս մեկ անգամ վկայում է, որ Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական շրջան է, և տարածաշրջանի քաղաքների ու գյուղերի անվանումները ադրբեջանական ծագում ունեն։ Մենք քաջատեղյակ ենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է ներկայիս Հայաստանի տարածքում։ Այժմ մեր հիմնական խնդիրն է այդ տեղեկատվությունը հասցնել համաշխարհային հանրությանը,- ասել է Ալիևը հետո սահուն անցել վերադարձի խնդրին,- Արևմտյան ադրբեջանցիները մի համայնք են, որը բազմիցս ենթարկվել է անօրինական տեղահանության։ Նրանց իրավունքները պետք է վերականգնվեն։ Եվ նրանք պետք է վերադառնան հայրենի հողեր։ Այս մասին խոսելով, ես ենթադրում եմ, որ Հայաստանում հերթական հիստերիան է սկսվելու, ասելու են Ադրբեջանը եկել է, մեզ օկուպացրել է և այլն։ Ոչ Մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով։ Կրկին ուզում եմ ասել, որ բոլոր կոնվենցիաները ճանաչում են այս իրավունքը։ Այնպես որ, դրան հասնելու համար մենք պետք է ավելի ակտիվ լինենք, այդ թվում միջազգային հարթակներում»։

Հասարակական ակտիվիստները, իհարկե, արդեն արձագանքել են նախագահի կոչին և բաց նամակ հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հորդորելով նրան «ՄԱԿ-ի հատուկ առաքելություն ուղարկել Հայաստան նպաստելու վերադարձի գործընթացին», որը պետք է լինի «խաղաղ, անվտանգ և արժանապատիվ»: Մինչ այդ համայնքը նամակ էր հղել Նիկոլ Փաշինյանին «կոչ անելով բարի կամքի երկխոսություն սկսել իրենց հետ և վերացնել այն անարդարությունը, որին Հայաստանը տասնյակ տարիներ ենթարկել է ադրբեջանցիներին վտարելով նրանց տներից»։ Երևանը, իհարկե, չի պատասխանել։

Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ «Արևմտյան Ադրբեջանի» թեման հատկապես ակտիվորեն «ջերմացվել» է 2023 թվականի սկզբից։ Մոտավորապես այդ ժամանակ ադրբեջանական հեռուստաալիքները մեկը մյուսի հետևից սկսեցին լուրեր հրապարակել ապացուցելով, որ ադրբեջանցիների Կապանում և Սևանի արևելյան ափին գտնվող գյուղում վերաբնակեցնելու գաղափարը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին։

Ամենից հաճախ Բաքուն հղում է անում 2020 թվականի նոյեմբերի 9-ով թվագրված հայտարարությանը, որի կետերից մեկն ակնհայտորեն միանշանակ չէ:

«Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ, որոնք գտնվում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության տակ»։ Ներքին տեղահանվածներն ու փախստականները հստակորեն առանձնանում են նրանով, որ առաջինները պարզապես երկրի վտանգավոր շրջաններից տեղափոխվել են անվտանգ շրջաններ (այսպես են բնորոշում Ադրբեջանն Աղդամի և Լաչինի բնակիչները, ովքեր տեղափոխվել են Բաքվի հանրակացարաններ 90-ականների սկզբին), իսկ փախստականները ստիպված են եղել հատել պետական ​​սահմանը։ Իսկ «Ղարաբաղին հարակից շրջաններ» ասելով կարելի է նկատի ունենալ Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը, քանի որ դրանք գտնվում են հենց սահմանին։

Ի դեպ, նույն տրամաբանությամբ հայերը կարող էին պահանջել վերադարձ ոչ միայն ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված Ղարաբաղի որոշ գյուղեր, այլ նույնիսկ Բաքու, որտեղ խորհրդային տարիներին կային ամբողջ հայկական շրջաններ։ Բայց դրա մասին անգամ Երեւանում չեն խոսում գիտակցելով գաղափարի կատարյալ անիմաստությունը։

Իհարկե, տասնյակ հազարավոր մարդկանց (Բաքվում վիճակագրության մեջ ընդգրկում են ոչ միայն պատերազմից տուժածները, այլ նաև նրանց երեխաները) Ադրբեջանից Հայաստան վերաբնակեցումը միանգամայն աներևակայելի բան է թվում։ 1990-ականների սկզբից այդ երկրների միջև անգամ փոխադարձ ուղևորությունները (հիմնականում հասարակական գործիչների, փորձագետների և լրագրողների) եղել են պատահական և միշտ տեղի են ունեցել իշխանությունների խիստ հսկողության ներքո, այդ թվում անվտանգության միջոցառումների պահպանման նպատակով։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպիսին կլինեն ամբողջությամբ ադրբեջանցիներով բնակեցված, բայց հայկական տարածքում գտնվող գյուղերը։ Միջադեպերից խուսափելու համար դա պետք է լինի Իսրայելի նման մի բան, որտեղ պարզապես կարող է ճանապարհ չլինել արաբական և հրեական բնակավայրերի միջև, իսկ այնտեղ, որտեղ կա, անցակետեր են տեղադրված: Թե որտեղ են ապրելու այդ բոլոր մարդիկ, այլ հարց է։ Նրանց տներն ու բնակարանները, որոնք լքված էին 1987-1990 թվականներին, վաղուց անցել են նոր՝ հայ տերերին։ Անկախ նրանից, թե դա օրինական է եղել, թե ոչ, յուրաքանչյուր դեպքի համար պետք է առանձին զբաղվել, քանի որ  հակամարտության սկզբում որոշ հայեր և ադրբեջանցիներ դեռ կարողացել են վաճառել իրենց ունեցվածքը, թեև բավականին էժան: Անշարժ գույքի առգրավումը, որի նպատակն է ամեն ինչ վերադարձնել 1987 թվականի վիճակին, այնքան անիրատեսական է թվում, որ նույնիսկ ամոթ է դա քննարկելը։ Վերջապես, Ադրբեջանի ղեկավարությունը դժվար թե պատասխան ունենա այն հարցին, թե ի՞նչ են անելու իրենց արմատներին վերադարձած ադրբեջանցիները։ Ամենաակնառու տարբերակը գյուղատնտեսությունն է, բայց ժամանակակից երիտասարդների մեջ, ովքեր մեծացել են մեծ քաղաքներում, քչերն են ցանկանում դրանով զբաղվել։

Իհարկե չպետք է լրիվ դեն նետել նախնիների գյուղերի և գերեզմանների նկատմամբ կովկասցիների ավանդական կարոտը,  այդ գործոնն իսկապես գոյություն ունի: Բայց արդարության համար արժե ընդունել, որ սովորաբար մարդիկ նման սուրբ վայրեր են գալիս տարին մեկ կամ երկու անգամ, մնացած ժամանակ նախընտրում են գումար վաստակել այնտեղ, որտեղ դրա համար ավելի շատ հնարավորություններ կան:

Ժամանակ առ ժամանակ ադրբեջանցի բանախոսները ակնարկում են, որ վերաբնակիչների Զանգեզուր վերադարձի հարցը պարզապես ճնշման գործիք է, որը կոչված է ստիպելու հայերին հրաժարվել Ղարաբաղի նկատմամբ ցանկացած հավակնությունից։ Այդ միտքը, մասնավորապես, արտահայտել է Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը արդեն հիշատակված բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալի հետ բանավեճում։ «Այն, որ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, և որ Ղարաբաղը և անկլավները Ադրբեջանի տարածքն են, դա Ադրբեջանի ձեռքբերումն է, այլ ոչ թե միջնորդների,- ասել է նա,- Ադրբեջանը հայելային է գործում հայկական կողմի արածին համապատասխան։ Եթե ​​հայկական կողմը օրակարգ է մտցնում Ղարաբաղի և Ղարաբաղի հայերի թեման, ապա Ադրբեջանը օրակարգ է մտցնում Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների թեման։ Եվ դա ստիպում է միջազգային միջնորդներին ընդունել այդ թեման երկու երկրներում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների ու անվտանգության համատեքստում»։

Առայժմ սա ամենախելամիտ բացատրությունն է, թե ինչու է Բաքվին անհրաժեշտ պետական ​​մակարդակով նման կասկածելի նախագիծ առաջ մղել: Բայց եթե անգամ Ադրբեջանի նախագահի վարչակազմն անկեղծորեն ցանկացել է դրա մեջ դնել «Եթե չլքեք Ղարաբաղը, մենք կվերցնենք Զանգեզուրը» ուղերձը, ապա Երևանում այդ ուղերձը լսվում և ընկալվում է բոլորովին այլ կերպ. «Չպետք է ոչ մի թիզ զիջել, այլապես կկորցնենք նաև մեր միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը»։ Ավելին, ադրբեջանական «բազեները» հաճույքով հրապարակում են քարտեզներ, որոնք հստակ ակնարկում են իրենց տարածքի ընդլայնման մասին։ Ամենայն հավանականությամբ, եթե Զանգեզուրի այս հաղթաթուղթն իր դերը կատարի ղարաբաղյան կարգավորման հարցում, ապա նրանք կցանկանան նորից օգտագործել այն արդեն նոր փուլում, և կփորձեն, թեկուզ մասամբ, դա իրականացնել։ Ադրբեջանական սփյուռքը հարավային Հայաստանում իսկապես կարող է շատ ավելի օգտակար գործիք դառնալ Բաքվի համար, քան պարզապես այդ տարածքների միացումը:

Բայց առայժմ այդ ծրագրերը ոչ պակաս ֆանտաստիկ տեսք ունեն, քան օրինակ Հյուսիսային և Հարավային Կորեաների միավորումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց
Ամենադիտված