ԱԹՍ-ների հերթական հարձակումը կանխվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել է անօդաչու թռչող սարքերով Մոսկվայի մարզում Կիևի հարձակման փորձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշել է, որ ԱԹՍ-ները ոչնչացվել են։
«Այս գիշեր Մոսկվայի մարզի տարածքի երկնքում կանխվել է Կիևի վարչակարգի փորձը՝ ահաբեկչական գործողություն իրականացնել անօդաչու թռչող սարքերով։ ՀՕՊ համակարգերի միջոցով ոչնչացվել է երկու ԱԹՍ», - գրված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Գերատեսչությունում հավելել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։