Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 8-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի սեպտեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում, ի թիվս այլնի, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցը: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ կայքից:

Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք»սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներգրավելու նպատակով հայտարարում է մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Սույն մասով նախատեսված հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը»:

Որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող կազմակերպությունները.

  1. Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,
  2. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով Մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները»:

Որոշման Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ «Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձնաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի, թեկնածուի մասին։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնություն վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.

2) Կազմակերպության պետական գրանցման վկայականի, կանոնադրության և դիմելուն նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.

3) Թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

5) Թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.

6) Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77–րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.

7) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.

8) բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.

10) իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

11) համաձայնություն՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին։

  1. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ)։ Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով։

Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի 08.08.2023թ. թիվ 94 հրամանով ձևավորվել է Մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝

  1. ՆԱԻՐԻ ԳԱԼՍՏՅԱՆ – Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ (Մրցութային հանձնաժողովի նախագահ),
  2. ԱՐՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),
  3. ԹԱՄԱՐԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ - Դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),
  4. ՄԱՐԻՆԱ ԹԵԼՈՅԱՆ - Դատական դեպարտամենտի արձանագրային վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի քարտուղար):
Հոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՀայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ»
Ամենադիտված