Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՆ-ն հերթական խնդրահարույց նախագիծն է շրջանառության մեջ դրել․ նոր ֆինանսական բեռ՝ բուժհաստատությունների համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական նախագիծ՝ առաջարկելով պետական տուրք սահմանել դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդի թույլտվություն ստանալու համար։ Նման փոփոխության նպատակը, ըստ ԱՆ-ի, «ստիպել հայտ ներկայացնողներին առավել պատշաճ և պատասխանատու մոտեցում ցուցաբերել, հղկված և քիչ թերություններով հայտեր ներկայացնել», որպեսզի խնայեն Լիազոր մարմնի ժամանակը, ռեսուրսները։ Ներկայացված օրենսդրական նախագծի, և առհասարակ այս ոլորտի կարգավորումների, խնդիրների մասին NEWS.am-ը զրուցել է առողջապահության իրավունքի ոլորտում մասնագիտացած «էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության հիմնադիր նախագահ, փաստաբան Գագիկ Խաչիկյանի հետ։

Պարոն Խաչիկյան, որքանո՞վ է իրավաչափ և ողջամիտ ընկերությունների վրա ֆինանսական պարտավորություն՝ բեռ դնելու այս նորառաջարկը։

Որքանով ծանոթացել եմ առաջարկվող փոփոխություններին՝ Լիազոր մարմինը ռեսուրսների խնայողության խնդիր ունի։ Գովազդի համար լիցենզիայի հայտերով զբաղվում է Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալությունը, որը բավականին ծանրաբեռնված կառույց է, բազմաթիվ գործառույթներ ունի, ավելի առաջնահերթ նշանակության խնդիրներ։ Այս ամենի հետ մեկտեղ գործակալությունը ստանում է նաև հարյուրավոր հայտեր, որոնք լինում են անմշակ և սկսվում է երկար ընթացակարգային գործընթաց՝ լրացնել, լրամշակել, նոր հայտ ուղարկել, հաստատել, մերժել․․․ Հիմա այս ամենը խնայելու համար նախարարությունը ցանկանում է պետտուրք սահմանել, որպեսզի մարդիկ երկար մտածեն, երկար աշխատեն իրենց կողմից ներկայացվելիք հայտերի վրա և գործակալությունը ավելի քիչ աշխատանք ունենա կատարելու։  Ես չեմ կարծում, որ պետական տուրքի սահմանումը այս հարցի կարգավորման առումով ամենալավ լուծումն է։ Միևնույն ժամանակ, պետք է նկատեմ, որ վերջերս «գովազդային» նյութերի համար ոլորտի իրավաբանական անձանց տուգանելու տենդենց է նկատվում, ինչով և պայմանավորում եմ գովազդի լիցենզիայի հայտերի թվի աճը։ Այսինքն, եթե տեսչական մարմինը տուգանում է, ընկերությունները փորձում են լիցենզիա ստանալ, բայց սա աբսուրդի է հասնում, ես տեսնում եմ նյութեր, ծննդյան շնորհավորանքներ, որոնց կից ևս նշված է գովազդի լիցենզիա, փոխարենը հանդիպում եմ նաև նյութերի, որտեղ ակնհայտորեն բուժտեխնիկայի գովազդ կա՝ նշված է մակնիշը, տեխնիկական տվյալները, գրված է, որ բացառիկ է, միակն է Հայաստանում և այլն, բայց այս նյութերին կից չկա լիցենզիայի վերաբերյալ որևէ նշում․․․։

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության փաթեթում առկա վիճակագրության համաձայն՝ 2022 թ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 395 գովազդի թույլտվություն ստանալու մասին հայտից բավարարվել է 120-ը, այսինքն՝ հայտերը բավարարվում են 3-րդ, 4-րդ անգամ ներկայացնելուց հետո։ Արդյոք այս վիճակագրությունը չի՞ վկայում նաև այն մասին, որ ընթացակարգը բարդ է, խճողված։Ժամանակն ու ռեսուրսները խնայելու համար ավելի հեշտ չէ՞ր լինի պետտուրք սահմանելու փոխարեն գործընթացը պարզեցնել։

Ես կարող եմ մեր պրակտիկ փորձից պնդել, որ այո, ընթացակարգը բավականին բարդ է, իսկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտադիր չէ, որ տիրապետեն այդ ընթացակարգերին կամ դրա համար մասնագետ ունենան։Օրինակ՝ ամեն տառի, բառի համար հայտը կարող է վերադարձվել, լիցենզիաներ պետք է կցվեն, կրիչով ներկայացվի, եթե մասնագետի անուն է նշվում, պետք է կցվի նրա տվյալները՝ անձնագիր, դիպլոմ, հետդիպլոմ, հավաստագրեր, համաձայնագիր, բազում նրբություններ կան․․․ Բայցչէ՞որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները այլ առաքելություն ունեն, այլ անելիքներ, և շատերը կա՛մ խուսափում են նման ընթացակարգից օգտվել՝ զերծ մնալով գովազդից, կա՛մ առանց լիցենզիա իրականացում են գովազդ։ Իհարկե, կարելի է հեշտացնել այս ընթացակարգը, քննարկման առարկա կարող է լինել նաև միասնական սկզբունքի․նորմի, գործելաոճի ընդունումը, որը կպարտավորեցնի հաստատություններին կեղծ, մոլորեցնող տեղեկություններ չհրապարակել, ներկայացնել միայն այն տեղեկությունները, ինչը իրապես իրականացվում է, իսկ կոնկրետ դեղորայքի, նոր տեխնիկայի, նորագույն մեթոդիմասով կարելի է և պետք է հայցել լիցենզիա, բայց այս ամենը արդեն սահմանափակ դեպքեր կլինեն։

Պետության գերխնդիրն, ըստ էության,մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովելն է, բոլոր մնացած կարգավորումները պետք է միտված լինեն դրան և բխեն դրանից։ Իսկ այս իրավունքի իրականացումն ապահովելը նաև պատշաճ իրազեկում է պահանջում, վերջիվերջո, եթե ոչ բժիշկները, ապա ո՞վ պետք է ներկայացնի այս կամ այն բուժական մեթոդի առավելությունը, թերությունը, խոսի որևէ հիվանդության դեմ պայքարի ուղիների մասին, ներկայացնի առաջարկվող ծառայությունները, լուսաբանի իր կատարած աշխատանքը՝ վիրահատություններ, բարդ դեպքեր, հետազոտություններ, այս ամենը պետք է մեզ՝ հանրությանը տեղեկացված լինելու համար։ Առողջապահության ոլորտում բազմաթիվ օրենսդրական բացեր, խնդիրներ կան՝ սկսած պացիենտ-բուժաշխատող հարաբերություններից, բուժաշխատողի պաշտպանվածությունից, բժշկական սխալի համար պատասխանատվությունից, վերահսկողության գործուն կառուցակարգերից և այլն․․․Այսօրամենանկյունումբժշկականմիջամտություններենկատարում, մեկը մյուսիհետևիցկլինիկաներստեղծվում,տարբերսրահներումներարկումներ իրականացվում, կոսմետոլոգիականծառայություններ մատուցվում և այլն․այսամենը վերահսկելը,թերևսավելիառաջնահերթ լուծում պահանջող հարց է, քան գովազդի համար պետտուրքի սահմանումը։ Հատկապես, երբայդսրահներիցվարակներիտարածմանցուցանիշըբավականինմտահոգիչէ, իսկ առանց պետտուրքի գովազդից կարծես մարդկային կյանքեր չեն տուժում։

Փաստորեն ստացվում է, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար բազմաթիվ ընթացակարգեր, ստուգումներ է անցնում, պայման-պահանջների բավարարում, իսկ իր լիցենզավորված գործունեությունը լուսաբանելու, ներկայացնելու համար նորից հավելյալ լիցենզիա պետք է ստանա, սա կրկնակի պարտականություն չէ՞, կամ, այսպես ասած օրինականությանչարաշահում։

Իրականում մենք պրակտիկ դեպքեր ենք ունեցել, որ Լիազոր մարմինը, այս դեպքում՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը պատասխանատվության է ենթարկել իրծառայությունների մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Մինչդեռ այդ ծառայությունների մասին տեղեկություններ հրապարակելը առողջապահական ոլորտի իրավաբանական անձանց համար ուղղակի պարտականություն է՝ սահմանված թե՛ «Բնակչության առողջության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով, թե՛ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով։ Իրենց միակ հիմնավորումն այդ ծառայությունների ներկայացման մեջ բնորոշումների, գնահատականների օգտագործումն է, բայց դա շատ խնդրահարույց և խոցելի պնդում է։ Նախ, որևէ օրենքով սահմանված չէ, թե որ բառերի օգտագործումը կարող է համարվել գովազդ, ինքնին գովազդ և տեղեկություն եզրույթների սահմանումները բավականին ընդհանրություններ ունեն, և վարչական պատասխանատվության ենթարկել Լիազոր մարմնի ենթադրության հիման վրա, թե այս կամ այն բառով նպատակ են ունեցել հետաքրքրություն առաջացնել, առնվազն ծիծաղելի է։ Չեն կարող անորոշ որակումները, գնահատողական դատողությունները, ինչպես օրինակ՝ լավագույն, հաջողությամբ, ժամանակակից, արդի և այլն,հիմք հանդիսանան այդ նյութերը գովազդային որակելու համար։Իրավաբանական անձը ներկայացնում է իր գործունեությունը իր հարթակում, այսինքն՝ պետք է չարախոսի իր մասի՞ն, ասի որ շատ վատ արդյունքներ ունի, հին սարքերո՞վ է աշխատում։

Իրականում այս ոլորտում խառնաշափոթ է, իսկ գովազդի և տեղեկատվության սահմանումները բավականին նման են և կամայականության լայն դաշտ կա, ուստի ավելի խելամիտ կլիներ նախևառաջ կանոնակարգել դաշտը, հետո միայն պետտուրքի հարց բարձրացնել։

Օրենքները,իրավական ակտերը պետք է լինեն պարզ, հասկանալի, պետական մարմնի գործողությունները՝ կանխատեսելի, որ հանրության համար պարզ լինի իր իրավունքների և պարտականությունների սահմանը։ Կարծում եմ, որ բժշկական ոլորտում գովազդի լիցենզիայի տրամադրումը պետք է լինի խիստ և սահմանափակ դեպքերում, երբ կոնկրետ խորհուրդ են տալիս սարքավորում, դեղորայք, մեթոդ, բոլոր մնացած դեպքերում, երբ պարզապես տեղեկատվական, հանրային իրազեկման գործառույթ է իրականացվում, որևէ լիցենզիայի անհրաժեշտություն չկա։

Վերջիվերջո, տեղեկատվությունն այսօր ամենից արագ հնացող ապրանքն է,իսկ տեղեկատվություն ստեղծողները չեն կարող 10-20 տողանոց նյութ հրապարակելու համար 20 էջ փաստաթղթերի փաթեթ պատրաստել, հայտ ներկայացնել, 7 օր սպասել հաստատմանը կամ մերժմանը, երբ դրանից հետո արդեն այդ տեղեկատվությունը գուցե ոչ մեկին էլ պետք չէ։ Իսկ բուժաշխատողներն էլ չեն կարող զրկվել կամ սահմանափակվել իրենց գործունեությունը ներկայացնելուց, վերջիվերջո, մարդը սովորել է տարիներ, աշխատել, կատարել լավագույն վիրահատություն կամ ցանկանում է խոսել, տեղեկացնել ինչ-որ միջամտության, խնդրի, ծառայության մասին, ինչու՞ չպետք է կարողանա դա անել, չէ՞ որ դա էլ իր մասնագիտական աշխատանքն է։Ո՞վ կարող է պնդել, որ օրինակ՝ լսելով այս կամ այն մասնագետից կոլոնոսկոպիայի կամ գաստրոսկոպիայի իրականացման ընթացքի, ախտանիշների մասին, հասարակությունը իսկույն ևեթ վազում է այդ ծառայությունից օգտվելու․ գոյություն ունի բժշկական ցուցում, անհրաժեշտություն, բժշկի խորհրդատվություն որեւէ միջամտության դիմելուց առաջ։ Սա հո խանու՞թ չէ, որ էջում տեղադրված մթերքի տեսքը հրապուրի և գնես, առողջապահության ոլորտը սպեցիֆիկ է և պետք է հաշվի առնել այս հանգամանքը։

Կարծիք կա նաև, որ այս օրենքն, ըստ էության չի գործում, քանի որ եթե բժշկական ոլորտի գովազդ անելու համար լիցենզիա է պահանջվում իրավաբանական անձանցից, ապա ֆիզիկական անձինք՝ հայտնի բժիշկներ, մասնագետներ, influencer-ներ ազատ են իրենց հրապարակումներում։ Ըստ էության՝ նաև օրինականության, համաչափության հարց կա, ինչպե՞ս կարող է մի արարքի ենթադրյալ կատարման համար մի կողմի համար խիստ ընթացակարգեր, պատիժներ սահմանվեն, իսկ մյուսների համար դաշտը ազատ լինի։

Առհասարակ, օրենքները և առաջարկվող փոփոխությունները պետք է դիտարկել համակարգային, ընդհանուր օրենսդրական դաշտի, խնդիրների տեսանկյունից և պրակտիկ կիրառության մեջ։ Իսկ խնդիրները բազմաթիվ են, օրինակ՝ ով է ասել, որ իքս ընկերության ֆեյսբուքյան էջը պաշտոնական հարթակ է, երբ կարելի է որոնել եւ նույն անունով մի քանի էջ հայտնաբերել, իսկ ավելի մեծ խնդիր չէ՞, որ այդ հաստատությունները չունեն կայքեր, այդ կայքերում չեն հրապարակում օրենքով նախատեսված ծառայությունների ցանկը, գնացուցակը, որն անմիջապես բխում է հանրային շահերիցև օրենքի պահանջ է։ Կամ, եթե բժիշկն իր էջում կարող է կոնկրետ գովազդ անել, շատ ավելի մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներում ազատորեն կարող են գովազդային նյութեր հրապարակվել, ինչո՞ւ էայս ամենը արգելվում իրավաբանական անձանց, եթե, իհարկե, խոսքը կասկածելի մեթոդների, տեխնիկայի եւ դեղորայքի մասին չէ։ Ի դեպ, կասկածելի հրապարակումները ազատորեն կայքերում, սոցցանցերում գովազդվում են, ինքներդ էլ տեսած կլինեք նման վերնագրերով հրապարակումներ՝ խմեք այս թուրմը և մոռացեք քաղցկեղի մասին, դիմեք հեքիմ էսինչին և այլևս ճնշման խնդիր չեք ունենա, օրական 5 րոպե արեք սա ու կանխեք սրտամկանի կաթվածը և այլն։ Այսօրինակ նյութերի տարածումը շատ ավելի խնդրահարույց է, քան հիվանդանոցների պաշտոնական էջերում իրենց ծառայությունների հանրային իրազեկմանն ուղղված հրապարակումները։

ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. «Փաստ»Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
Ամենադիտված